f

Անկախ

«Իմ քայլը». Կուսակցությունների մասին նոր օրենքը հիմնաքար է Հայաստանում առողջ մթնոլորտի ձևավորման գործում


Այսօր քննարկվող օրինագծերի փաթեթը հիմնաքար է երկրում առողջ եւ ժողովրդավարական մթնոլորտի ձեւավորման գործում: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստին «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ  ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: 

Նրա խոսքով` տարիներ շարունակ քաղաքական կուսակցությունների համակարգը մեկ անձի շուրջ կենտրոնացած եսակենտրոն կազմավորում է համարվել: Ըստ քաղաքական գործչի` Հայաստանում քաղաքական կուսակցությունների համակարգը զուրկ էր որեւէ գաղափարից եւ գաղափարախոսությունից, առանձնանում էր մեծ թվով կուսակցությունների առկայությամբ, որոնք զուրկ էին ներքին ժողովրդավարական արժեքներից եւ սկզբունքներից:

«Գաղափարական հիմքերով կուսակցությունների ձեւավորմանը եւ կայացմանը նպաստելը, բազմակուսակցական համակարգի ձեւավորումը, հաշվետվողականության արդյունավետ մեխանիզմների ապահովումը եւ կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունը մեր քաղաքական ուժի կարեւորագույն խնդիրներից էին»,- ասաց Մակունցը:

Մասնավորապես, այս օրենսդրական փաթեթը կուսակցությունների գրանցման եւ ստեղծման ընթացակարգերի պարզեցում է նախատեսում: Կարեւոր ուղղություն է ներքին ժողովրդավարության մեխանիզմների ներդրումը հենց կուսակցությունների ներսում, այդ թվում, օրինակ` կուսակցության ժողովի լիազորությունների ընդլայնումը, փակ եւ գաղտնի քվեարկության ռեժիմը` այս կամ այն որոշումներ կայացման համար` օրենքի պահանջին համապատասխան: Այս օրենսդրական նախաձեռնության գլխավոր նպատակը, ըստ հեղինակների, ավելի առողջ քաղաքական դաշտի ստեղծումը եւ կուսակցական համակարգի ձեւավորումն է Հայաստանում, որում կուսակցությունները պակաս գաղափարականացված կլինեն, պակաս կենտրոնացված մեկ անձի շուրջ, կլինեն ավելի հաշվետու եւ թափանցիկ: Օրենսդրական փոփոխությունները կնպաստեն կուսակցությունների թափանցիկությանը եւ հաշվետվողականությանը նաեւ դրանց ֆինանսավորման մասով:

Լիլիթ Մակունց

Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Ավելին
Ավելին