f

Անկախ

«Հրապարակ». Այնպես չէ, որ ղեկավարները այսօր մի թիվ են առաջարկում, հաջորդ օրը՝ այլ․ Ա․ Վարդանյանը՝ Արցախի դիմաց Փաշինյանին գումարի առաջարկի մասին


«Երեկ տարածված Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունն աղմուկ է բարձրացրել համացանցում: Ձայնագրության մեջ Լուկաշենկոն ասում է, որ Ալիևն Արցախի 5 շրջանները հանձնելու դիմաց իրեն կտա 5 մլրդ դոլար գումար:

Սարգսյանն էլ հակադարձում է, թե ինքը պատրաստ է 6 մլրդ տալ Ալիևին՝ թող հրաժարվի այդ տարածքներից: Հիշեցինք, որ օրեր առաջ էլ ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը 13 հարց և բացա­հայտում ներկայացրեց, որոնցից առաջինում ակնարկում էր, որ Փաշինյանին միջնորդի միջոցով Արցախի հողերի դիմաց գումար է առաջարկվել: «2019-ին արդյոք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան, համարժեք եր­կու պաշտոնյա: Արդյոք Ադրբեջանի ներկա­յացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փո­խանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես առաջարկ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման: Եվ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե էս ինչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է՝ մի բորբոքվեք, Ձեզանից ընդամենը խնդրում ենք՝ փոխանցել Ձեր ղեկավարին: Արդյոք երբ հայ պաշտոնյան, նույնքան բորբոքված, ասելով՝ տես, թե էդ անասուններն ինչ են առաջարկում, փոխանցել է, մեր երկրի ղեկավարն ասել է՝ դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»,- ասել էր Վարդանյանը:

Սակայն չէր ասել, թե որքան գումար է նշված եղել: Մենք հետաքրքրվե­ցինք՝ կարող է հիմա բացահայտել, թե որքան գումար է նշված եղել այդ թղթի կտորի վրա, Վարդանյանն ասաց. «Այդ թղթի կտորը Հայաստանի այսօրվա ղեկավարի մոտ է եղել, ճիշտ կլինի՝ հարցն իրեն ուղղել: Ես միայն կասեմ, որ պետությունների ղեկավարները մեծ երևակայություն չեն ունենում, էնպես չի, որ այսօր մի թիվ են ասում, հաջորդ օրը՝ այլ»: Այսինքն՝ խոսքը 5 միլիարդի մասին է: «Հարցրեք իրեն»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Նիկոլ Փաշինյան կաշառք Իլհամ Ալիև Արցախյան հիմնախնդիր

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին