f

Անկախ

Օրենսդիր իշխանության բռնազավթման տարելիցի և ընդդիմության հերթական հանրահավաքի խորհրդանշական զուգադիպությունը


Այսօր երեկոյան ԱԺ-ի դիմաց տեղի կունենա գերագույն գլխավոր հողատուի հրաժարականի պահանջով հերթական հանրահավաքը:

Խորհրդանշական կերպով կամ զուտ պատահական զուգադիպությամբ դա համընկնում է թավշյա քայլառաստների կողմից Հայաստանի օրենսդիր իշխանության բռնազավթման երկրորդ տարելիցին:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան Հայաստանի ԱԺ-ի 7-րդ գումարման արտահերթ ընտրությունները: Արտահերթ ընտրությունների արդյունքում նախապես մշակված ծրագրով ձևավորվեց խորհրդարանական այնպիսի մեծամասնություն, որի օգնությամբ գործող իշխանություններին հաջողվեց բռնազավթել իշխանության մյուս ինստիտուտները և երկու տարի շարունակ ոտնահարել ՀՀ Սահմանադրությունը, ընդունել ցանկացած օրենք ու կայացնել ցանկացած որոշում, որը բնական կերպով հանգեցրեց միասնական հայրենիքի շուրջ 25 տոկոսի վաճառքին, շուրջ 5000 զոհերի, բազմահազար վիրավորների ու տասնյակ հազարավոր անօթևանների և ամենակարևորը մի ամբողջ ժողովրդի արժանապատվության խաթարման:

ԱԺ-ի 7-րդ գումարման արտահերթ ընտրությունների արդյունքները հիմք ընդունելով ժողովրդի 80 տոկոսի աջակցությունը վայելելու թեման թավշյա քայլառաստների ու նրանց ղեկավարող գերագույն գլխավոր ստախոսի կողմից ստեղծված ու ժամանակ առ ժամանակ շահարկված հերթական միֆն է:

Այսպես կոչված հեղափոխության էյֆորիայի ազդեցության ներքո տեղի ունեցած ընտրություններին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող 2,573,779 քաղաքացիների միայն 48.63 տոկոսը կամ 1,261,105 քաղաքացի: Իհարկե ընտրություններին մասնակցողների 70.42 տոկոսը (884,864) իր ձայնը տվեց «Իմ քայլը դաշինիք»-ին, սակայն իրականության մեջ թավշյա իշխանություններին ընտրեց ու նրան վստահեց Հայաստանի ժողովրդի ընդամենը 34.37 տոկոսը: Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին չմասնակցած հասարակության 52 տոկոսին, որի ձայներն իշխանությունները ցանկանում են բռնազավթել հօգուտ իրենց, նրանց կարելի է նույնքան իշխանությունների աջակիցը համարել, որքան ընդդիմության:

Փաստորեն շուրջ երկու տարի Հայաստանի ժողովրդի ճակատագրի մասին նույն ժողովրդի անունը չարաշահելով որոշում է կայացրել ու այսօր էլ շարունակում է որոշում կայացնել քաղաքական մի ուժ, որը «հետհեղափոխական» էյֆորիայի ամենաթեժ պայմաններում նույնիսկ վայելել է ժողովրդի ընդամենը 34 տոկոսի վստահությունը:

ՀՀ 7-րդ գումարման ԱԺ-ն ու հատկապես նրա իմքայլական պատգամավորներն այս պահին ունեն բացառիկ հնարավորություն սրբագրելու իրենց թույլ տված կոպիտ սխալներից գոնե մեկը և ենթարկվելով ժողովրդի «իրական» մեծամասնության պահանջին վերցնելու քայլ, որը կարող է մասամբ վերականգնել մեր ժողովրդի խաթարված արժանապատվությունը:

Նման հնարավորություն նրանց միշտ չէ, որ տրվելու է:

հանրահավաք վարչապետի հրաժարական Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին