Հնդկաստանում անհայտ հիվանդության դեպքերի թիվը 848-ի է հասել։ Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Արևմտյան Գոդավարի շրջանի տեսուչ Ջոշի Ռոյին: Գրում է Gazeta.ru-ն։
Նա պարզաբանել է, որ 332 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից:
Ավելի վաղ հաղորդվել էր 350 դեպքերի և անհայտ հիվանդության պատճառով մեկի մահացածի մասին:
Անհայտ հիվանդության ախտանիշներով Հնդկաստանի հարավային շրջանի բնակիչները շաբաթ՝ դեկտեմբերի 5-ին, սկսել էին հիվանդանոցներ ընդունվել:
Բժիշկների խոսքերով՝ հիվանդների մոտ նկատվում է ուշագնացություն, գլխապտույտ, գլխացավ և ընկնավորության ախտանիշներ: Հիվանդների մոտ կորոնավիրուսի թեսթավորման պատասխանը բացասական է եղել:
Times of India պարբերականի տվյալներով՝ հիվանդության պատճառ կարող էին դառնալ օրգանական քլորի թունավոր միացությունները և մժեղներից պաշտպանության միջոցները: