Գամալեայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է, որ հնարավոր չէ նոր կորոնավիրուսն ամբողջովին ոչնչացնել: Գրում է Russian.rt.com-ը։
«Ցավոք, անհնար է այս հարուցիչն ամբողջովին ոչնչացնել, քանի որ այս վարակը բնական օջախային է», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Գինցբուրգի խոսքերը:
Նա նշել է, որ մինչև 2021 թ․ նոյեմբեր պատվաստանյութերի միջոցով կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը կարելի է կառավարելի դարձնել: