f

Անկախ

Ինչպես նախապատրաստեց դավաճանությունը, ինչպես ծախեց Հայրենիքը. Միքայել Մինասյան


ՀՀ բոլոր ղեկավարներն անխտիր քաղաքական դաշտ եկել են Ղարաբաղով կամ եկել են Ղարաբաղից ու Ղարաբաղը պահելու նպատակով, բոլորը՝ բացի Նիկոլ Փաշինյանից. այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Սուրբ աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը, ով հրապարակված ներկայացրեց, թե ինչպես նախապատրաստվեց դավաճանությունը և ինչպես Նիկոլ Փաշինյանը ծախեց Արցախը:

 

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը մի անձնավորություն է, ով իր ամբողջ գիտակից կյանքում մերժել է Ղարաբաղը,  մերժել է նաև արցախիզմը: «Նիկոլ Փաշինյանը չէր համարում և չի համարում, որ Արցախը 3-րդ Հանրապետության ողնաշարն է, նա վստահորեն կարծում է, որ Արցախը երրորդ Հանրապետության քաղցկեղն է, որը պետք է կտրել և շպրտել այն կողմ»,- ասաց նա:

Մինասյանը նշեց, որ պատմելու է, թե ինչպես հետևողականորեն Փաշինյանը պատրաստեց ՀՀ-ն կապիտուլյացիայի և պարտության: Նա ընդգծեց, որ Ալիևը միշտ փորձել է լուծել Ղարաբաղի հարցը պատերազմի ճանապարհով, և, ըստ Մինասյանի, նա դա միշտ փորձել է անել երեք հիմնական կետի հասնելով՝ ՀՀ-ում դիվանագիտական բալանսի խախտում, ռազմական բալանսի խախտում և քանդել Հայաստանը ներսից:

 

Միքայել Մինասյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը մեր այս երեք հենասյուները հետևողականորեն քանդել է: «Փաշինյանը քանդեց ԵԿՄ-ն՝ բեմադրելով «օպերացիա տուշոնկա»: Մանվել Գրիգորյանին գուցե հասնում էր դատ ուրիշ հարցերով, բայց ոչ մոնտաժված տեսանյութի համար, որը Փաշինյանը հանձնարարել էր իր երկու ծաղրածուներին՝ Ալեն Սիմոնյանին և Արեն Մկրտչյանին: Այդ ֆիլմը մոնտաժվել է Հանրային հեռուստաընկերությունում»,- ասաց նա:

Մինասյանն այնուհետև նշեց, որ հետո բեմադրվեց Ռոբերտ Քոչարյանի օպերացիան և հավելեց, որ Քոչարյանն այն մարդկանցից էր, ով կարող էր ամրապնդելով ներքին բանակը, խանգարել Փաշինյանին հանձնել Արցախը: Նա հիշեցրեց նաև, որ «Մարտի 1-ի» գործի շրջանակում խայտառակվեցին և փորձ արվեց խաղից նույնիսկ հանել կարկառուն գեներալներին՝ Օգանավոսկիից մինչև Սեյրան Օհանյան, Լևոն Մնացականյանից մինչև Արշավիր Ղարամյան:

Միքայել Մինասյանը՝ որպես պատճառ, նշեց նաև Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը: «Բոլոր հրամանատարները, որոնք չէին անցել ու չէին նվաստացվել «Մարտի 1»-ի և ԵԿՄ-ի գործով, կանչվեցին այստեղ՝ կիսամարդկանց շուրջ զեկուցվելու»,- ասաց նա:

Մինասյանը շեշտեց, որ ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին պետք էր մեկ պատճառով՝ դակելու բոլոր այն օրենքները, որոնք նախապատրաստեցին Հայաստանը պարտության և ամենակարևորը, որոնք հնարավորություն տվեցին հանձնել Ղարաբաղը:

Ապա նա նշեց, որ դրանից հետո սկսվեց «վնգստացող դատավորներ» օպերացիան և Փաշինյանին պետք էր նաև ՍԴ-ն, քանի որ բոլոր միջազգային օրենքները վերջում անցնելու էին ՍԴ-ով:

«Պատերազմը սկսվեց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը, բոլոր հնարավոր օրենքները խախտելով, գրավեց ՍԴ-ն, ՍԴ նախագահի նշանակումից, նշանակումից, որովհետև ես գտնում եմ, նա նշանակվել է, ուղիղ 7 օր հետո, սկսվեց Արցախյան 2-րդ պատերազմը, որը բերեց Ղարաբաղի կապիտուլյացիայի»,- ասաց նա և ընդգծեց, որ այդպիսի համընկնումներ չեն լինում:

Մինասյանը շեշտեց և որպեսզի Ղարաբաղը հանձնվեր, Ղարաբաղում էլ պետք էր իրենց հարմար իշխանություն: «Քանի որ ՀՀ-ում կա երեք բևեռ՝ Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան և Սորոս, նաև Ղարաբաղում արտացոլվեց այդ երեք բևեռը, երեքգլխանի դևն այնտեղ էլ առաջացավ. Ֆեյսբուքի կապիկ Արայիկ Հարությունյանը, ով Նիկոլ Փաշինյանի օրհնությամբ ընտրվեց Արցախի նախագահ, Աննա Հակոբյանը որոշեց, որ ԱԱԽՔ պետք է լինի Սամվել Բաբայանը և երրորդը՝ Սորոսը որոշեց, որ  ԱՀ ԱԳ նախարար պետք է լինի Մասիս Մայիլյանը: Ղարաբաղում էլ ունեցանք խամաճիկ իշխանություն, որը պատրաստ էր ամեն ինչի»,- հայտարարեց նա:

Միքայել Մինասյանը նաև նշեց, որ մնացել էր երրորդ կետը՝ երկիրը պատրաստել կապիտուլյացիայի,այդ օպերացիան էլ ստանձնեց Աննա Հակոբյանը, ով սկսեց միակողմանի խաղաղության քարոզ: «Իմ ընկալմամբ մ խաղաղությունը  պատերազմի  բացակայությունն ու հաղթանակն է, Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի ընկալման մեջ խաղաղությունը պարտութունն է  և պատերազմը»,- ասաց նա:

Միքայել Մինասյան Տեսանյութ Նիկոլ Փաշինյան պարտություն

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին