f

Անկախ

Ատելության քարոզի նպատակն է արդարացնել պարտությունը․ Ավետիք Իշխանյան


Հատկապես կապիտուլյացիոն համաձայնագրից հետո սոցիալական ցանցերը լեցուն են արցախցիների նկատմամբ ատելության ու բռնության խոսքով։ Այս շաբաթների ընթացքում, սակայն, դատախազությունը միայն մեկ հաղորդագրություն է տարածել բռնության կոչեր անող ընդամենը քաղաքացու ձերբակալման վերաբերյալ։

«Ձերբակալվել է սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը»,- մի քանի օր առաջ նման հաղորդագրություն տարածեց դատախազությունը։

Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ ԱԱԾ, ոստիկանության,  Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, դատախազության հայտարարություններին լուրջ վերաբերվել պետք չէ, որովհետև այդ կառույցները միանգամայն զուրկ են  ինքնուրույնությունից և ենթակրկվում են վարչապետի հրամաններին։

Անդրադառնալով արցախցինրի նկատմամբ ատելության քարոզին՝ Իշխանյանն ասում է, որ նման երևույթը, ցավոք, հայոց իրականության մեջ նորություն չէ։

«Դեռ 20-րդ դարի սկզբին Ցեղասպանությունից հետո, երբ Արևմտյան Հայաստանից գաղթականներ էին գալիս Արևելյան Հայաստան, որոշակի շրջանակներ Արևելյան Հայաստանում այդ տառապած մարդկանց շատ վատ էին  ընդունում և  հաճախ նրանց անվանում էին կեղտոտ գաղթական»,- ասում է Իշխանյանը՝ հավելելով, որ մոտավորապես նման բան տեղի է ունեցել նաև 1946-ի ներգաղթից հետո  մեր  սփյուռքահայ եղբայրների նկատմամբ․ նրանց ախպարներ էին կոչում։

«1988-ի Ղարաբաղյան շարժումը երբ սկսկվեց, Սումգայիթից, Բաքվից, Գանձակից  փրկված փախստականների նկատմամբ նույնպես այդպիսի վերաբերմունք էր։ Սա որոշակի առումով Արևելյան Հայաստանում տիրող անհանդուրժողականության մի մասն է կազմում»,- ասում է Իշխանյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ 1988-ին, երբ Արցախյան շարժումը սկսվեց, արցախցիների նկատմամբ մեծ սեր կար։

 « 90-ականների վերջերից սկսվեց թերևս չկազմակերպված այդ նույն անհանդուրժողական  վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Դա բավականին խորացած էր, բայց չեմ կարծում, որ ուղղորդված էր,- ասում է Իշխանյանը։ - Բայց 2007-2008թթ․ նախագահական  ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա համակիրների կողմից գեներացվեց հակաարցախյան այդ մտածողությունը, ատելությունը։ Ընդհուպ, եթե հիշենք,  այսօրվա վարչապետն ասում էր՝  «Հայաստանը մաքրենք ղարաբաղցի տականքներից»։  Այն ժամանակ ատելությունն ուղղորդված էր և  բավականին խորացավ»։

Անդրադառնալով ներկայիս իրավիճակին՝ Իշխանյանը վստահություն է հայտնում, որ արցախցիների նկատմամբ ատելության խոսքը հատուկ ուղղորդվում է իշխանությունների կողմից։

«Նախ ասեմ, որ պատերազմի ժամանակ մի իրեն քաղաքագետ   հորջորջող անձնավորություն, որը սերտ հարաբերությունների մեջ է իշխանությունների հետ, դեռ այն ժամանակ նկարագրեց պարտությունը և դրանից հետո ինչ ասես, սկսեց ասել արցախցիների մասին, ընդհուպ մինչև Հայաստանից իրենց վտարել։ Այդտեղից սկսկեց»,- ասում է նա։  

Հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում արցախցիների նկատմամբ ատելության գեներացումը, իրավապաշտպանը նշում է․  «Խայտառակ կապիտուլյացիայից հետո  արդարանալու և իշխանության  ղեկին մնալու համար իշխանության, ավելի կոնկրետ  վարչապետի կողմից, քանի որ  նա կեղծիքների և ստերի թագավորն է, ուղղորդվում է այսպիսի հակաարցախյան շարժում։ Որովհետև արցախցիներին ատել նշանակում է ատել Արցախը և մտածել, որ վերջապես պրծանք Արցախից և արցախցիներից»։

Իրավապաշտպանը վստահ է՝ ատելության քարոզի նպատակն է արդարացնել  պարտությունը․ «Եթե նրան անհրաժեշտ լինի վաղը Սյունիքը հանձնել, նա նույնպիսի արշավ կսկսի  սյունեցիների նկատմամբ՝ նրանց մեղադրելով աշխարհի բոլոր մեղքերի մեջ։ Եվ եթե այդ իշխանությունը պահելու համար պետք լինի թուրք-ադրբեջանական աջակցությունը, նա  հատուկ դրական զգացմունքներ կուղղորդի թուրքերի և ադրբեջանցիների նկատմամբ, թե նրանք ինչքան լավ ժողովուրդ են։ Մենք ունենք այդպիսի իշխանություն»։

Խոսելով ատելության քարոզի հետևանքների մասին Իշխանյանն ասում է, որ կարող ենք կորցնել Հայաստանը։ «Եթե մենք լինեինք նորմալ պետություն և նորմալ հասարակություն, պետք է լինեին և գրված, և չգրված  օրենքներ։ Գրված օրենքները կան։  Եթե մենք ունենայինք իրավական անկախ գործող համակարգ, ապա վաղուց այդ անձանց նկատմամբ քրեական գործեր  հարուցվված կլինեին  և  քննությունը կպարզեր, թե  որտեղից են գալիս այդ ուղղորդումները։  Սա իրավական  ճանապարհով։ Եթե մենք լինեինք նորմալ հասարակություն, ապա  հասարակությունն ինքը թույլ չէր տա այդպիսի լուրեր տարածելը և կընդվզեր դրանց դեմ։ Ցավոք սրտի ոչ ունենք այդպիսի հասարակություն և ոչ էլ ունենք իրավական պետություն»,- ասում է Իշխանյանը։

 

 

Ավետիք Իշխանյան Ատելության արշավ իրավունք խմբագրի ընտրանի

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին