f

Անկախ

Եթե նավը խորտակվում է, ապա նավապետը բոլորին փրկում է ու ինքն էլ նավի հետ խորտակվում. Երեւանի ավագանու ԲՀԿ անդամ


Ուզում ենք իմանալ՝ էլ ի՞նչ քայլեր ունի Նիկոլ Փաշինյանն արած, որից մենք տեղյակ չենք, որովհետեւ ամեն Աստծո օր անակնկալի ենք գալիս։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը:

«Ամեն օր տեղեկանում ենք, որ մեր հայկական գյուղերից մեկն այլեւս մերը չէ։ Նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն, եթե անգամ որդիս էլ մեղավոր լինի, նա էլ պիտի պատասխան տա»,- նշեց ավագանու անդամը։

Արմեն Ներսիսյանի խոսքով՝ հայ հասարակության գերակշիռ մասն ասում է՝ Փաշինյանը պետք է հեռանա եւ պատասխանատվության ենթարկվի. «Կան մարդիկ, որոնք դեռ համակրում են, դեռ հարցի լրջությունը չեն հասկացել։ 2,5 տարի, փաստորեն, ժողովուրդն ինչ խոսեց, ճիշտ դուրս եկավ, ասում էին՝ եկել է հողերը տալու համար, ճիշտ էին։ Եթե նավը խորտակվում է, ապա նավապետը բոլորին փրկում է ու ինքն էլ նավի հետ խորտակվում։ 30 տարի ուրախացել էինք, որ վերջապես հաղթել ենք, ինչ-որ մի անկազմակերպ մարդ եկավ ու Հայաստան պետությունը խարխլեց»։

Նշենք, որ այսօր՝ ժամը 12-ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ լինելու են անհնազանդության ակցիաներ Հանրապետության ամբողջ տարածքում։

Այսօր  Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը եւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նույնպես կոչ են արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վայր դնել վարչապետի լիազորությունները։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին եւ Հադրութը, ինչպես նաեւ գյուղեր՝ Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններից:

ԲՀԿ Արմեն Ներսիսյան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին