Գերմանիայի իշխանությունները պատրաստվում են Սուրբծննդյան տոներից հետո երկրում խիստ կարանտին մտցնել: Այդ մասին հայտնում է Bild թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրնեին: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ թերթի, երկրում առկա սահմանափակող միջոցառումներն ավելի կխստացվեն:
Լրատվամիջոցները պարզաբանում են, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 3-ը կամ 10-ը ընկած ժամանակահատվածում երկրում, սուպերմարկետներից բացի, կարող է ամեն ինչ փակ լինել:
Աղբյուրները նշում են, որ դպրոցական արձակուրդները կարող են ավելի շուտ սկսվել և երկարացվել մեկ շաբաթով:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 67,5 միլիոն դեպք, վերականգնվել է ավելի քան 46,5 միլիոն մարդ, և ավելի քան 1,5 միլիոն հիվանդ մահացել է: