f

Անկախ

Գոռ Երիցյան. «Մենք՝ մարզիկներս,հայ ազգի հզորությունն ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք մեր հաղթանակներով»


Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ  Երիցյանը դեկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում հերթական տպավորիչ մենամարտն անցկացրեց՝ տանելով 14-րդ ամնըմդմեջ հաղթանակը: 
Հայ մարզիկը մեքսիկացի փորձառու բռնցքամարտիկ, 31-ամյա Մահորնի Մոնտեսին հաղթեց ժամանակից շուտ՝ 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով:  
Անկախի հետ զրույցում Գոռը կիսվում է տպավորություններով, խոսում հայ ժողովրդի համար դժվար ու բարդ ժամանակահատվածում մենամարտին տրամադրվելու, ամեն գնով հաղթել ցանկանալու մասին:


-Շնորհավորում ենք պրոֆեսիոնալ ռինգում հերթական հաղթանակը տանելու կապակցությամբ: Համավարակի պատճառով շուրջ 1 տարի չէիք մենամարտել, ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
- Շնորհակալ եմ: Պատրաստվել էի շատ լավ: Արդեն 3 ամիս է, ինչ գտնվում եմ ԱՄՆ-ում և մարզումներս անցկացնում եմ  Ֆրեդի Ռոուչի գլխավորությամբ: Հագեցած մարզումային փուլ էի անցել, լիովին պատրաստ էի մենամարտին, և  Punch Boxing Promotion-ը կազմակերպեց այս մենամարտը:


-Մարզիկների հաղթանակները մշտապես ոգևորում են երկրպագուներին.  այս ժամանակահատվածում առավել ևս կարևոր են:
- Անկեղծ  ասած, մինչև վերջին օրերը չէի զգում, որ մենամարտ պետք է անցկացնեմ, այնքան ծանր վիճակ էր մեր երկրում, որ չէի կարողանում կենտրոնանալ մենամարտիս վրա, բայց ես ինձ տրամադրել էի, որ ամեն ինչ պետք է անեմ հաղթանակի համար՝ ցանկանալով   այս վիճակում գոնե չնչին թեթևացնել մեր ազգի ցավը և մեր դրոշը բարձրացնել Միացյալ Նահանագներում:


-8-ռաունդանոց մենամարտում ժամանակից շուտ վճռեցիք ելքը: Հասցրե՞լ էիք ծանոթանալ մրցակցին նախապես:
-Մրցակիցս բավական ուժեղ և փորձառու մարզիկ էր, չէի կարող մտածել, որ հեշտ մենամարտ  է լինելու, բայց առաջին ռաունդից հետո արդեն իսկ հասկացա, որ կարող եմ շուտ ավարտել մենամարտը: Այդպես էլ ստացվեց. 6-րդ ռաունդում նրան նոկաուտի ենթարկեցի:


-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
-Հաղթանակից հետո որոշել եմ վերադառնալ հայրենիք, Նոր տարին դիմավորել ընտանիքիս հետ: 2021 թվականին կվերադառնամ Միացյալ Նահանգներ՝ կրկին մենամարտելու համար:


-2 ամսից ավել  է հայ ժողովուրդն անասելի դժվար օրեր է ապրում: Մարզիկները միշտ ոգևորել են իրենց ձեռքբերումներով ու հաղթանակներով: Ինչպե՞ս հաղթահարել ստեղծված իրավիճակը:
-Պետք է կենտրոնանանք մեր ազգի ներքին խնդիրների վրա, հավաքվենք և ապացուցենք, որ մենք պարտվող ազգ չենք. ուղղակի չեմ ասում այդ ամենը, մեր անցած ուղին, մեր պատմությունն են վկայում: Մենք ՝մարզիկներս  էլ պետք է ամեն բան անենք և մեր հզորությունն ամբողջ աշխարհին մեր հաղթանակներով ապացուցնեք: 
 

Սպորտ պրոֆեսիոնալ բռնցքամարտ Գոռ Երիցյան հաղթանակ հարցազրույց խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին