РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում H5N1 բարձր պաթոգենային թռչնագրիպի բռնկում է գրանցվել: Գրում է Gazeta.ru-ն։
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունում նշել են, որ բռնկումը հայտնաբերվել է Ուկրաինայի հարավում՝ Նիկոլաևսկի շրջանում: Տեղեկատվությունը կազմակերպությանը փոխանցվել է Ուկրաինայի իշխանությունների կողմից շաբաթ օրը՝ դեկտեմբերի 5-ին:
Ստեղծված տեղեկատվության համաձայն, մասնավոր հողամասի տարածքում վիրուսի պատճառով տասը տնային թռչուն վարակվել է և սատկել։
Ավելի վաղ երկրում թռչնագրիպի բռնկում գրանցվել էր 2019թ․ ձմռանը: