f

Անկախ

Ինձ մեղադրում են, որ պատերազմը շուտ չեմ կանգնեցրել՝ մոռանալով, որ 90-ականների պատերազմը տևել է 4 տարի, այս անգամ՝ 44 օր․ Փաշինյանի առաջիկա լայվից դրույթներ․ Մ․ Սուքիասյան


«Այլընտրանքային նախագծեր» խմբի վերլուծաբան Մարինե Սուքիասյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի առաջիկա լայվից դրույթներ․

1.     Ինձ մեղադրում են, որ իմ ստորագրած թղթով վտանգներ են առաջացել Կապանի օդանավակայանի համար՝ մոռանալով նշել, որ այդ համաձայնագրով մեզ են մնում «Զվարթնոց» օդանավակայանն ու Գյումրիի օդանավակայանի  մի մասը։

2.     Ինձ մեղադրում են, որ մեր տարածքով անցնելու է Ադրբեջանի երկու հատվածները կապող երկաթուղին՝ մոռանալով նշել, որ այդ համաձայնագրով մեր լիակատար վերահսկողության տակ են մնում Մանկական երկաթուղին և Հրազդանի կիրճի բարձունքները։

3.     Ինձ մեղադրում են, որ  Ադրբեջանին են հանձնվել Դադիվանքն ու Ղազանչեցոցը՝ մոռանալով նշել, որ պայմանագրով մեզ են մնում են Աբովյան-Սայաթ Նովա խաչմերուկի Սուրբ Աննան և Կոնդի Սուրբ Հովհաննեսը։

4.     Ինձ մեղադրում են, որ ես պատերազմը շուտ չեմ կանգնեցրել՝ ունենալով նման մի քանի հնարավորություն՝ մոռանալով ասել, որ 90-ականների պատերազմը տևել է 4 տարի, իսկ այս անգամ ընդամենը՝ 44 օր։

5.     Ինձ մեղադրում են Ռուսաստանի հետ վատ հարաբերություններ ձևավորելու մեջ՝ մոռանալով նշել, որ ընդամենը 44 օրում ես Վլ. Պուտինին զանգել եմ շատ ավելի, քան նախկինները իրենց ողջ գործունեության ընթացքում։

6.     Ինձ մեղադրում են, որ ճակատագրական բոլոր որոշումները, այդ թվում՝ կապիտուլյացիան, կայացրել եմ միակամ, խորհրդակցելով ընդամենը մի քանի հոգու հետ, մոռանալով, որ 90-ականներին Ղարաբաղի ղեկավարությունը՝Ռոբերտ Քոչարյանն ու իր զինակիցները, Շուշին և մյուս բնակավայրերն ազատագրելիս դարձյալ որոշումները կայացրել են նեղ խմբով՝ տեղյակ չպահելով հանրությանը։

7.     Ինձ մեղադրում են, որ հեղափոխական վարչապետը շատ արագ ընտելացավ ճոխ կյանքին՝ կառավարական ամառանոցներ, ուղղաթիռ, նոր մեքենաներ և այլն՝ մոռանալով, որ ես Հիսուսի նման որևէ կարևորություն չեմ տալիս նյութական արժեքներին։

8. Ինձ մեղադրում են մեր հազարավոր տղաների մահվան մեջ՝ մոռանալով նշել, որ մեր կառավարության ջանքերով մենք զոհեր չունեցանք կանանց շրջանում։

Այլընտրանքային նախագծեր խումբ Մարինե Սուքիասյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ավելին
Ավելին