f

Անկախ

2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիի այցելել է Հայաստան


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է հայտարարել, որ եզդի ակտիվիստ, 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Միրզա Դինային ժամանել է Երեւան: Մինչեւ Արցախ մեկնելը նա մտադիր է ներկա գտնվել մի շարք միջոցառումների: Միրզա Դինային Հայաստանում կլինի մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 11-ը: 

Միրզա Դինային 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել «Ավրորա» ֆորումի շրջանակում Երեւանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։ Մարդասիրական մղումներից ելնելով՝ Միրզա Դինային, հաղթահարելով բյուրոկրատական եւ ճանապարհային բազմաթիվ խոչընդոտներ, Սիրիայում եւ Իրաքում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։ Հայաստան կատարած այցի շրջանակում նա կայցելի «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ «Հերացի» հիվանդանոցային համալիր՝ հանդիպելու Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմում վիրավորվածներին:  

Դեկտեմբերի 8-ին տեղի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո Միրզա Դինային կմասնակցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «Հայփոստի» համագործակցության արդյունքում թողարկված միջազգային նոր նամականիշի մարման հատուկ արարողությանը: «Ավրորա» մրցանակի դափնեկիրների պատկերով ամենամյա նամականիշ թողարկելու ավանդույթի հիմքը դրվեց 2017-ին՝ 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեի պատկերով թողարկված առաջին նամականիշով:  Դեկտեմբերի 9-ին Միրզա Դինային կայցելի Արցախ՝ հանդիպելու տեղի ներկայացուցիչներին եւ պատերազմից տուժած մարդկանց: Այս այցն իրականացվում է «Ավրորայի»՝ մարդասիրության ոլորտի առաջատարներին Արցախ հրավիրելու նախաձեռնության շրջանակում։ 

«Հատկապես այս տարի շատ դժվար է բոլորիս համար, եւ հիմա, առավել քան երբեւէ, կարեւոր է, որպեսզի «Ավրորան» մնա հույսի շողացող փարոս կարիքի մեջ գտնվող յուրաքանչյուրի համար, -նշեց Միրզա Դինային,- ես շատ ուրախ եմ Հայաստան այցելելու այս երկար սպասված հնարավորության համար, որպեսզի անձամբ արտահայտեմ իմ համերաշխությունն ու աջակցությունն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը եւ այն ամենին, ինչի համար նա պայքարում է: Ցավալի է տեսնել, թե հայերը՝ այս խիզախ ու հինավուրց ժողովուրդը, ինչի միջով են ստիպված եղել անցնել եւ դեռ շարունակում են անցնել: Մեր ազգերն այնքան ընդհանրություններ ունեն, այդ իսկ պատճառով այստեղ լինելն ինձ առանձնահատուկ ուրախություն է պարգեւում»: 

Հենվելով զինված հակամարտությունների հետեւանքների հաղթահարման իր հսկայական փորձի վրա՝ Միրզա Դինային հնարավորություն կունենա ծանոթանալու «Ավրորայի» աջակցությամբ իրականացվող, արցախցիներին ուղղված 20 նախագծերից որոշներին եւ հանդիպելու  անմիջական շահառուների հետ: Նոյեմբերի 10-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված զինադադարից հետո «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն սկսեց արցախցիներին անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրելու ծրագիր: #AraratChallengeforArtsakh դրամահավաքից բացի, նախաձեռնությունը նաեւ կոչ է արել իր միջազգային գործընկերներին, որպեսզի կիսվեն գիտելիքով եւ տրամադրեն աջակցություն՝ Հայաստանում արդյունավետ լուծումներ ապահովելու համար:

Ավրորա Միրզա Դինայի

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին