Այսօր պատահաբար հանդիպեցի Տեր Հովհաննեսի մասին այս թուրքի վաստակի գրառմանը: Հետո իմացա, որ ընդդիմության հանրահավաքին մասնակցելու պատճառով արժանապատիվ հոգևորականը հայտնվել է իշխանական ֆեյքերի թիրախում:
Տեր Հովհաննեսին հանդիպել եմ 2003 թվականի սեպտեմբերին՝ Գանձասարում: Թեհրանահայության պատվիրակության կազմում առաջին անգամ Արցախ էի մեկնել մասնակցելու սահմանամերձ մի քանի գյուղերում վերանորոգված դպրոցների բացման արարողությանը:
17 տարիներ անց հանդիպումը խոր տպավորություն է թողել ինձ վրա պարզ մի պատճառով: Այդ օրերին դեռևս երիտասարդ, սև մազ-մորուքով բարձրահասակ երիտասարդ քահանան, Գանձասարում պատ էր շարում ու փշերը ծալած սև սքեմն ամբողջությամբ պատված էր գաջով:
Կից լուսանկարն արված է նույն օրը Գանձասարում: Նկարում բացակայում է Տեր Հովհաննեսը, քանի որ լուսանկարի հեղինակն ինքն էր:
Հ.Գ. Նման ֆեյքային գրառումների հանդիպելով ամեն օր ավելի եմ համոզվում, որ օր առաջ պիտի ձերբազատվել այս սրբապիղծ իշխանությունից և դա ոչ միայն հողեր հանձնելու, այլ մի ամբողջ ժողովրդի հոգե-բարոյական ցեղասպանության ենթարկելու համար: