f

Անկախ

Սա բուհերին անմիջական կախման մեջ է դնելու իշխանություններից․ԵՊՀ ՀԽ անդամը՝ բուհերի ռեկտորներին նշանակելու մասին


ԵՊՀ-ի եւ  ԳԱԱ-ի կողմից արված բազմաթիվ առաջարկությունները զրո ուշադրության են արժանացել։ Երկար ժամանակ ձգձգել են՝ առաջացնելով հանրային արդարացի ընդվզում եւ այսօր հապճեպ կարգով, չզեկուցվող կարգավիճակով «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ու հարակից օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել են  ԱԺ-ի հաստատմանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմ․ գիտ․ թեկնածու Մենուա Սողոմոնյանը։

Ըստ նրա՝ այս օրինագծերի փաթեթով շեշտակի նվազում է բուհական ինքնավարության, հետեւապես՝ ակադեմիական ազատությունների հնարավորությունները, բացի այդ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը, որոշ հայագիստական դասընթացների որպես պարտադիր բաղադրիչ դուրս գալու խնդիրները մնում են անհասկանալի։

«ԵՊՀ գիտական խորհուրդը դեռեւս սույն թվականի փետրվարին քննարկելով օրինագիծը մի շարք փոփոխություններ է առաջարկել, որոնցից մեկն այն է, որ օրենքով սահմանվի, որ ԵՊՀ-ն լինի կրթագիտական ինքնավար հաստատություն, որի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանի Կառավարությունը, որ բուհերի կառավարման խորհրդում լինի այնպիսի  համամասնություն, որպեսզի ապահովի ողջամիտ ինքնավարություն, որ հստակեցվի բուհերի կառամարման առանձնահատկությունները, որպեսզի  բոլոր բուհերի համար հավասար գործելու պայմաններ լինեն, որ այս օրենքի նախագիծը հիմնված լիներ բարձրագույն կրթությանեւ գիտության հայեցակետերի վրա, որ 3-րդ ցիկլի գիտական աստիճանը՝ թեկնածու եւ դոկտորը  հավասար PJD 8 եւ հաբիլիթացված PJD –ի կարգավիճակ տրվի, որ բուհերի համար շնորվեն առանձին կազմակերպաիրավական կարգավիճակ եւ այլն»,- թվարկեց Մենուա Սողոմոնյանը։

Մասնագետին առավել շատ հուզողն այն է, որ եթե այս օրինագծերի փաթեթը խորհրդարանն ընդունի, ապա բուհերի ռեկտորները եւ գիտական հաստատությունների տնօրենները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու են անմիջապես ԿԳՄՍ նախարարության կողմից մինչեւ 5 տարի ժամկետով։

«Սա նշանակում է բուհական համակարգի համակենտրոնացում։ Այս օրինագծերի փաթեթով բուհի կառավարման եւ՛ կոլեգիալ մարմինը, եւ՛ միանձնյա կառավարման մարմինը միանգամից նշանակվում են մեկ մարդու կողմից։ Սա բուհական ինքնավարության կոպտագույն խա[տում, սահմանափակում է։ Սա բուհական համակարգում առաջացնելու է տուրբուլենտություն, բուհերին անմիջապես կախման մեջ դնելով քաղաքական իշխանություններից եւ քաղաքական իշխանությունների  փոփոխություն պարագայում բուհերի կառավարման ոլորտներում առաջացնելով փոփոխություններ: Ակադեմիական համայնքին, փաստորեն, զրկում են իր իսկ կառավարմանը մասնակցելուց»,- ընդգծեց Սողոմոնյանը։

ՀՀ ԿԳՄՍ ԵՊՀ Մենուա Սողոմոնյան

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին