f

Անկախ

«Team Telecom Armenia»-ն նոր տեխնոլոգիաներ է ներդնում եւ մեծացնում ծառայությունների որակը


«Team Telecom Armenia»-ն նոր տեխնոլոգիաներ է ներդնում եւ 2021 թվականին էապես կմեծացնի ծառայությունների որակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Team Telecom Armenia» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը:

Նրա խոսքով՝ աշխատանքներն արդեն սկսվել են, եւ 3 ամիս անց Երեւանում կհայտնվի նոր օպտիկամանրաթելային ցանց: «Ընկերությունը մտադիր է մուլտիծառայության ցանցի (Next Generation Network) տեխնոլոգիա ներդնել, որտեղ բջջային ցանցի եւ ինտերնետի աշխատանքի համար կիրառվում է միասնական ցանց էլ ավելի մեծ թողունակությամբ, քան ավանդական ցանցը՝ վայրկյանում մինչեւ 10 մեգաբայթ արագության հետագա մեծացման հնարավորությամբ: Ինչ վերաբերում է 5G տեխնոլոգիաների մասին խոսակցություններին, ապա առաջարկում եմ մոռանալ այդ մասին ամենաքիչը առաջիկա 5 տարում: Ներկայիս 4G-ն եւ 4G+-ը լիովին բավարարում են բաժանորդների պահանջները»,-նշեց նա:

Եսայանը պարզաբանեց, որ ի տարբերություն «Բիլայն» ցանցի՝ տարանցիկ ուղղություն է հայտնվել դեպի Իրաք, այն դեպքում, երբ նախկինում դա չկար: Նա հավելեց, որ «Բիլայն» բրենդը դեռ մնում է: «3-5 տարվա ընթացքում ծրագրվում է ներդրումներ իրականացնել 40-60 մլն դոլարի չափով, որոնք կուղղվեն ցանցի հետ կապված աշխատանքների իրականացմանը: Ընկերության եկամուտներից ստացված հարկերն ամբողջությամբ կվճարվեն ՀՀ բյուջեում: Ընկերությունը 3 տարվա ընթացքում ծրագրում է ավելացնել աշխատակիցների թիվը մինչեւ 800 մարդ՝ ընդհանուր թիվը հասցնելով մինչեւ 2500-ի»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ «ԹԻՄ» ՍՊԸ-ն հոկտեմբերի 29-ին ձեռք է բերել «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ն (նախկին «Արմենթել» ընկերությունը, Beeline բրենդ) ՎԵՈՆ խմբի մեջ մտնող՝ ՌԴ «Վիմպել Կոմմունիկացիի» ՀԲԸ-ից, այն վերանվանել «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ: 

ԹԻՄ ՍՊԸ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին