f

Անկախ

«Մերօրյա հերոսները». Տիգրան Ավագյան


Կռվի ամենաթեժ կետերից մեկում՝ Կարմիր շուկայի հատվածում, հոկտեմբերի 28-ին Տիգրան Ավագյանը բուժանձնակազմի հետ մարտադաշտից ութ զինվորի է տեղափոխել, շտապելով փրկել մյուսիներին՝ հայտնվել է թշնամու կրակի տակ, անավարտ թողնելով բժշկի առաքելությունը, որը սկսել էր պատերազմի մեկնարկից ավելի քան մեկ ամիս առաջ:

Ռազմաճակատ օգնության շտապող բժիշկը վիրավոր զինվորի համար փրկության հույս է:

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ, ռազմական բժիշկ Տիգրան Ավագյանն այն նվիրյալներից, որը որպես օրինակ ծառայելու է այս մասնագիտությունն ընտրած ներկա ու գալիք սերունդներին:

Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ, երբ թեժ մարտեր էին ընթանում սահմանի ողջ երկայնքով, Տիգրան Ավագյանը՝ բժշկի կոչմանը հավատարիմ՝ փրկում էր հայրենիքի համար մարտնչող ռազմիկների կյանքերը:

Անտեսելով պատերազմի սաստկությունը, հաճախ վիրավորներ տեղափոխելու անհնարինությունը՝ Տիգրանին հաջողվում է օգնության հասնել տասնյակ զինվորների՝ առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո առաջնագծի թեժ կետերից նրանց տեղափոխելով փրկել կյանքեր:

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանի խոսքով՝ Տիգրան Ավագյանը մարդկային բարձր հատկանիշներով օժտված, գրագետ և պատրաստված ռազմական բժիշկ էր: «Տիգրանը պատերազմի սկզբից՝ շուրջ մեկ ամիս, հարավային սահմանից՝ Հադրութից Ջրական(Ջաբրայիլ) շարունակ տեղափոխել է վիրավորված զինվորներին՝ փրկելով բազմաթիվ կյանքեր»,- նշում է ռազմաբժշկական ֆակուլտետի պետը:

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավարությունը շարունակում է զանգեր ստանալ փրկված զինվորների հարզատներից, որոնք ցանկանում են հարգանքի տուրք մատուցել իրենց որդիներին նոր կյանք պարգևած ռազմական բժիշկներին՝ մասնակցելով նրանց հոգեհանգստներին, ինչպես նաև այցելով անմահացած բժիշկ-հերոսների շիրիմներին:

Հավատարիմ մնալով զինվորական և բժշկի երդմանը՝ Տիգրան Ավագյանը կատարեց հայրենիքի և ընտրած մասնագիտության առաջ իր պարտքը՝ երախտապարտ թողնելով ազգին, իր կողմից փրկված զինվորներին ու նրանց հարազատներին:

http://ysmu.am/.../_merorya_herosnery_tigran_avagyan/...

Տիգրան Ավագյան Արմեն Մուրադյան ՖԲ Գրառում զոհեր

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին