f

Անկախ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի եւ ՁԻԱՀ ԿՀԿ-ի միավորումը ի՞նչ նպատակներ է հետապնդում. Առողջապահության փոխնախարարի կարծիքը


«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի եւ ՁԻԱՀ ԿՀԿ-ի միավորման հիմնական նպատակն է ինտեգրել ծառայությունները ընդհանուր առողջապահական համակարգի ծառայությունների մեջ: Այս մասին ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Նրա խոսքով՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման գործով զվաղվող մասնագիտացված կենտրոն ունենալը որեւէ միջազգային նորմերի չի հակասում, սակայն բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ նման կենրոն ունենալը ոլորտի զարգացման համար բոլորովին պարտադիր չէ. բազմաթիվ երկրներում ՄԻԱՎ-ի հետ կապված ծառայությունները համակարգվում են տարբեր կառույցների կողմից, եւ շատ չեն երկրները, որտեղ կա առանձին մի կառույց, որը որ զբաղվում է միայն ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնդիրներով: Փոխնախարարի խոսքով՝ մեր տարածաշրջանում շատերն են նման փոփոխություններ իրականացրել՝ եւ Վրաստանը, եւ Ղազախստանը, եւ Մոլդովան, նրանք միավորել են կենտրոնները՝ ծառայությունները ընդհանուր համակարգի մեջ ինտեգրելու համար:

«Մենք ասում ենք, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ խարան գոյություն ունի՝ եւ բուժաշխատողների կողմից, եւ հասարակության կողմից, բայց խարանի եւ խտրականության դեմ ոչ մի քայլ չենք ձեռնարկում, փոխարենը փորձում ենք իրենց ծառայությունները կազմակերպել միայն մի կենտրոնում, տարեցտարի ստիպված ավելացնում ենք էն ծառայությունները, որոնց կարիքը նրանք ունեն՝ գինեկոլոգի ծառայություն, այլ ծառայություններ եւ այլն: Ի վերջո տարեցտարի այդ կենտրոնը ավելի է մեկուսանում ընդհանուր համակարգից: Իսկ առաջնային օղակը, այլ բժշկական հաստատությունները ցանկացած հիվանդության դեպքում միանգամից հրաժարվում են տրամադրել բուժօգնություն (ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց), մատնանշնելով, որ կենտրոն գոյություն ունի, կարող են իրենց ծառայությունները այնտեղ ստանալ», - նշել է փոխնախարարը:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի եւ ՁԻԱՀ ԿՀԿ-ի միավորման համար աշխատանքային խումբ է ստեղծվել, որը ԱՀԿ փորձագետների հետ մեկտեղ պետք է ուսումնասիրի երկու կերտրոնների գործառույթները, կառուցվածքը, հիվանդների տեղաշարժը, ինչից հետո պետք է առաջարկվի ամենալավ մոդելը, որը հնարավորություն կտա հնարավորինս արդյունավետ կազմակերպել հիվանդների տեղաշարջը: Այս աշխատանքները արդեն վաղուց ավարտված պիտի լինեին, սակայն հետաձգվեցին կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով:

Հիշեցնենք, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի եւ ՁԻԱՀ ԿՀԿ-ի միավորումից հետո երկու կերտնոններն էլ շարունակում են իրենց բնականոն աշխատանքը՝ որպես «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի երկու մասնաշենք։ Կենտրոններից ոչ մեկի գործառույթները, մասնագետների խոսքով, միավորման հետեւանքով չեն դադարել, ընդհակառակը, ընդլայնվել են։

Հիշեցնենք նաեւ, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցներն իսկզբանե դեմ էին միավորմանը, պնդելով, որ այն կարող է մի շարք խնդիրների հանգեցնի:

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին