f

Անկախ

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Կոտայքի նորանշանակ մարզպետին


ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանին։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։

Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով վերջինիս՝ նախարար Պապիկյանը հույս է հայտնել, որ Մեսրոպ Մեսրոպյանը, բավականին  վճռորոշ ժամանակահատվածում հանձն առնելով Կոտայքի մարզպետի  պաշտոնը, կկարողանա իր բազմամյա փորձառությունը լավագույնս ծառայեցնել ի նպաստ մարզի ու պետության բարօրության։

 «Արցախյան պատերազմից հետո նախադեպը չունեցող բարդ ու խնդիրներով լեցուն ժամանակաշրջան ենք ապրում, որը հաղթահարելու համար պետք է դրսևորել  ամուր կամք ու վճռականություն և ներդնել մեր ողջ ներուժը մեր պետականության ողնաշարը անսասան պահելու համար։ Այս համատեքստում ես շատ եմ կարևորում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների դերը», –նշել է նախարար Պապիկյանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև փոխմարզպետ Առնակ Ավետիսյանին, մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին և աշխատակիցներին վերջին ամիսներին դրսևորած բարձր պատասխանատվության, տոկունության և թիկունքի աշխատանքների կազմակերպման համար և հորդորել նրանց շարունակել ամենօրյա տքնաջան և նվիրված աշխատանքը հանրային ծառայության ոլորտում։

Մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն իր խոսքում նշել է, որ բարձր գիտակցումով է ընդունում մարտահրավերներով լի այս շրջանը հաղթահարելու պատասխանատվության չափն ու ծանրությունը և պատրաստակամ է ներդնել իր փորձն ու հմտությունները հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված խնդիրներն արագ հաղթահարելու և մարզի կայուն զարգացումն ապահովելու նպատակով։

Սուրեն Պապիկյան Կոտայքի մարզ Մեսրոպ Մեսրոպյան

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին