f

Անկախ

Կիմ Բալայանը դադարեցնում է հացադուլը, սակայն շարունակում է պայքարը. նա հայտարարություն է տարածել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տապալել է ՀՀ Սահմանադրական կարգը իր հակասահմանադրական գործողություններով, որի վերջին քայլը ՀՀ Վարչապետի, ՌԴ եւ ԱՀ նախագահների համատեղ հայտարարության ստորագրումն էր, առանց Հայաստանի հանրապետության համապատասխան ատյանների, ՀՀ ԱԺ եւ ՍԴ կարծիքը լսելու։ Այս մասին հայտարաություն է արել ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը:

Ներկայացնում ենք հայտարարության տեքստտ ստորեւ.

 

 

«Սիրելի հայրենակիցներ,

Նոյեմբերի 24-ին, Հանրապետության հրապարկում, ՀՀ Կառաարության շենքի դիմաց միացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը պահանջող հացադուլավորների հանրային գործողությանը, պահանջելով ՀՀ Գլխավոր դատախազությունից, հարուցել քրեական գործ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու փաստով։

Անցնող 6 օրերին հազարավոր քաղաքացիներ, հասարակական, հանրային, քաղաքական գործիչներ իրենց այցելով, հանդիպումներով, հրապարակային հայտարարություններով իրենց զորակցությունն էին հայտնում հիշյալ պահանջներին, միաժամանակ հորդորելով, հրաժարվել հացադուլը շարունակելու ծայրահեղ միջոցից, առաջարկելով այդ պայքարը շարունակել այլ եղանակներով։

Ցանկանում եմ շեշտել, որ գնացել եմ հիշյալ քայլին, պաշտպանելու մեր ժողովրդի տասնյակ հազարավոր զավակների, իմ, զինակից ընկերներիս երեք տասնամյակ տեւած պայքարի, զոհաբերության, նահատակության արդյունքներն ու հաղթանակները։

Մեր ժողովրդի համար, նվիրական պայքարի արդյունքում մենք ձեռք էինք բերել մեծագույն Հաղթանակ, Անկախ Հայրենիք, հպարտություն, որն անթույլատրելի է, որ սխալ, ձախող քաղաքականության, ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու հանցավոր գործողությունների արդյունքում դարձնենք առ ոչինչ։

Հաստատում եմ, որ

• Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տապալել երկրի կառավարումը, որի հետեւանքը ներկայիս ողբերգական պարտությունն է

• Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տապալել է ՀՀ Սահմանադրական կարգը իր հակասահմանադրական գործողություններով, որի վերջին քայլը ՀՀ Վարչապետի, ՌԴ եւ ԱՀ նախագահների համատեղ հայտարարության ստորագրումն էր, առանց Հայաստանի հանրապետության համապատասխան ատյանների, ՀՀ ԱԺ եւ ՍԴ կարծիքը լսելու։

• Այս ամենին պետք է տրվի իրավական գնահատական, որի համար կենսական անհարժեշտություն է ձեւավորել փաստահավաք խումբ, բոլոր փաստական տվյալները հավաքագրելու, ամբողջակցնելու ու համապարփակ եզրակացություն պատրաստելու համար։

• Հարկ է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան, չեղարկելու երեք երկրների ներկայացուցիչների համատեղ հայտարարությունը, բացառությամբ զինադադար հայտարարելու կետի, քանի որ դրա գործարկումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, օրենսդրական կատերին, երբ առանց վավերացումների ստոագրվում է միջազգային համաձայնագիր։

• Հակառակ հայկական կողմից, Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանը, անգամ այս հայտարարության կողմ չհանդիսացող Թուրքիան կազմակերպել են ներքին օրեսդրական վավերացումների ամբողջական գործընթաց։

• Այս ամենի կազմակերպումը եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների համապատասխան քրեադատավարական գնահատական տալը պահանջում է երկարատեւ ու համապարփակ աշխատանք, որի կազմակերպման եւ կյանքի կոչելու համար պատրաստ եմ ներդնել ողջ մասնագիտական ներուժս, հանուն իմ երեսունամյա պայքարի արդյունքների պաշտպանության։

Միաժամանակ, այս ամենը լիարժեք իրականացնելու համար, ինչպես նաեւ հաշվի առնելով

• Ն.Ս.Տ.Օ.Օ. Գարգեգին Բ Նմենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական հորդորը

• Մեր հարյուրավոր հայրենակիցների, հացադուլին մասնակից ընկերնեիրս տեւական կոչերը

• հասարակական, լրագրողական կազմակերպությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների˒ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների˒ Հայաստանի իրավաբանական ընտանիքի բազում անդամների˒ ՀՀ Սահմանադրական Դատարանի անդամ նախկին գործընկերների դիմումները

• Արցախյան ազատամարտի ռազմա-քաղաքական պայքարի բազում զինակիցներիս դիմումները

• արդեն տեւական ժամանակ իմ բուժումն իրականացնող հեղինակավոր բժշկական կոնսիլիումի եզրակացությունը,

Դադարեցնում եմ հացադուլը, բայց աներեր շարունակելով պայքարս, հանուն Արցախի հանրապետության, նրա տարածքային ամբողջականության, մեր երեսնամյա մաքառումների, հաջողությունների եւ արդյունքների պաշտպանության։

Վստահ եմ, որ մենք հասնելու ենք արդյունքի եւ Հայաստանի Հանրապետությունում հաղթանակելու է օրենքը եւ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրելու է ամբողջական պատասխանատվություն, երկրում Սհմանադրական կարգը տապալելու, մեր հաղթանակների արդյունքները փոշիացնելու, մեր հազարավոր երիտասարդների նահատակության, գերեվարման եւ այս վիճակի համար։

Կրկին անգամ կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին ժամ առաջ հրաժարական տալ, որովհետև իր պաշտոնավարման ամեն րոպեն դժվարեցնում է հետագա բանակցությունների գործընթացը և հանգեցնում է դավաճանական գործունեության:

ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆ

ՀՀ Սահմանադրական Դատարանի նախկին անդամ

ՀՀ ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր

ՀՀ ԳԽ Նախագահության անդամ, իրավական հանձնաժողովի նախագահ

Երեւան

29.11.2020»:

Կիմ Բալայան հացադուլ հայտարարություն

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին