f

Անկախ

Իմ պահանջը միակն է՝ Սահմանադրական կարգը տապալելու համար քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին. Կիմ Բալայան


Իմ պահանջը մեկն է՝ Սահմանադրական  կարգը տապալելու համար քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին, որովհետև  մեր Սահմանադրության 116-րդ հոդվածը հստակ սահմանում է, թե որ հարցերն են, որ միջազգային պայմանագրով պետք է կարգավորվեն. Կառավարության դիմաց նշեց ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը:

Նշենք, որ ՍԴ նախկին անդամ ԿԻմ Բալայանը Կառավարության դիմաց հացադուլ է անում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և նրան սահմանադրական կարգը տապալելու համար պատասխանատվության ենթարկելու պահանջով: 

«Պետք է միջազգային պայմանագիրը գնար Սահմանադրական դատարան, քններ, եթե որոշեր, որ Սահմանադրությունը համապատասխանում է, ապա գնար ԱԺ և նոր վավերացվեր, էլ չեմ ասում, որ վիճահարույց կետեր կան, որը ՍԴ-ն կարող էր գտնել, որ Սահմանադրությանը չի  համապատասխանում և պետք է հանրաքվեի միջոցով լուծվի»,- անդրադառնալով զինադադարի հայտարարության կնքմանը՝ նշեց Կիմ Բալայանը:

«Սահմանադրական կարգի տապալումն ակնհայտ է: Իմ հացադուլն ուղղված է նաև գլխավոր դատախազին և Հատուկ քննչական ծառայության ղեկավարին, որոնք մինչև հիմա քրեական գործ չեն հարուցել և քրեական պատասխանատվության չեն ենթարկում, իրենք նույնպես հանցանք են կատարում՝ անգործություն ցուցաբերելով»,-ասաց նա:

Կիմ Բալայանը նշեց, որ հացադուլը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև արդյունքի հասնի. «Եթե արդյունքի չհասնեմ, կգնամ կհավասարվեմ այն 5000-ին, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի: Ես հասկանում եմ, որ ժողովուրդը ծանր վիճակում է, չկա  մի ընտանիք, որ բարեկամ կորցրած չլինի: Փառք եմ տալիս բոլոր զոհվածներին և ափսոսում, որ իրենց տեղը ես չեմ եղել, բայց հանուն հայրենիքի՝ մենք պետք է շարունակենք ճիշտ վարքագիծ դրսևորել, ժողովուրդը պետք է միավորվի և իր ձայնը բարձրացնի, որ իշխանությունը համոզվի, որ այն ժողովուրդը, որ իրեն ընտրել է՝ իրենց դեմ է, և ժամանակն է, որ իրենք հեռանան, որովհետև այս իշխանության երկարաձգումը նշանակում է նոր պարտությունների շարանի սկիզբ»:

Կիմ Բալայան հացադուլ

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին