f

Անկախ

Կոտայքի տարածաշրջանային  պետական քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում


Կոտայքի տարածաշրջանային  պետական քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) համակարգմամբ փորձագիտական խումբը նոյեմբերի 24-27-ն արտաքին գնահատում կիրականացնի ուսումնական հաստատությունում։

Այդ նպատակով առցանց հանդիպումներ տեղի կունենան քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, խորհրդի անդամների, ամբիոնների վարիչների, ՄԿԾ-ների պատասխանատուների և որակի ապահովման պատասխանատուների հետ, ինչպես նաև  դասախոսների, ուսանողների, շրջանավարտների, գործատուների ներկայացուցիչների հետ։ Փորձագետները կիրականացնեն նաև փաստաթղթերի ուսումնասիրություն։

Նշենք, որ մինչ այս փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը և նախնական գնահատում իրականացրել ըստ հավատարմագրման 10 չափանիշների տիրույթների։

Գործընթացի ավարտին հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով քոլեջի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և ՄՈՒՀ-ի՝ փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի վրա։

Կոտայքի տարածաշրջանային  պետական քոլեջի փորձագիտական խմբի ղեկավարն է ֆիզ․մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ, Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանը։ Խմբի մյուս անդամներն են Մասիսի գյուղատնտեսական քոլեջի Ճարտարագիտական ամբիոնի վարիչ Հակոբ Գալստյանը, Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Քրիստինա Մարտիրոսյանը և  Արարատի պետական քոլեջի ուսանողուհի Ջուլյա Բադալյանը։ Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ մասնագետ Անահիտ Տերտերյանը։

Կոտայքի տարածաշրջանային  պետական քոլեջը 4 այլ քոլեջների հետ միասին հավատարմագրվում է պետական ֆինանսավորմամբ։  Մինչ արտաքին գնահատումը ՈԱԱԿ մասնագետները տևական ժամանակ քոլեջներին նախապատրաստել են հավատարմագրման, «Ուսանողության ձայն» նախագիծը դասընթաց է կազմակերպել այդ քոլեջների ուսանողների համար, յուրաքանչյուր քոլեջից երկուական աշխատակից ՈԱԱԿ-ում  վերապատրաստվել է որպես փորձագետ, ապա նրանց իսկ ներգրավմամբ մշտադիտարկում է իրականացվել ուսումնական հաստատությունում, դուրս բերվել ուժեղ և թույլ կողմերը, մատնանշվել բարելավման ուղղությունները։ Այս ամենից հետո միայն քոլեջներն ինքնավերլուծություն են իրականացրել և դիմել հավատարմագրման։

 

 

Կոտայք հավատարմագրում քոլեջ ՈԱԱԿ

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին