Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 25173 նոր դեպք: Այդ մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի Telegram-ի ալիքը։ Գրում է Gazeta.ru-ն։
Բացի այդ անցած օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից վերականգնվել է 16,002 մարդ, մահացել՝ 361-ը:
Կորոնավիրուսային համաճարակի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 2,114,502 դեպք, բուժվել է 1,611,445 հիվանդ, մահացել՝ 36540-ը:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 58 միլիոնը։