f

Անկախ

Եթե վարչապետի հետ հանդիպեր ՌԴ նախագահը կամ վարչապետը, այդ ժամանակ դրոշը կտեղադրվեր, բայց պաշտոնով ավելի ցածրի դեպքում չի տեղադրվում․ Մանե Գևորգյան. Armdaily.am


Եթե վարչապետի հետ հանդիպեր ՌԴ նախագահը կամ վարչապետը, այդ ժամանակ նոր կտեղադրվեր, բայց պաշտոնով ավելի ցածրի դեպքում չի տեղադրվում: Այս մասին Armdaily.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Լավրով հանդիպման ընթացքում ՌԴ դրոշի բացակայությանը։

«Այստեղ արարողակարգային հարց ընդհանրապես չկա, ընդունող կողմի դրոշն է միայն լինում: Եթե վարչապետի հետ հանդիպեր ՌԴ նախագահը կամ վարչապետը, այդ ժամանակ նոր կտեղադրվեր, բայց պաշտոնով ավելի ցածրի դեպքում չի տեղադրվում»,- ասել է խոսնակը։

Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ «Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունն առաջիկա օրերին կայցելի Երևան և Բաքու»։

Հայտնի է նաև, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում ևս ժամանել է Երևան: Սպասվում է նաև ՌԴ փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Ալեքսանդր Նովակի և այլոց ժամանումը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Մանե Գևորգյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին