ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում COVID-19 կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակի պատճառով պարետային ժամ է մտցվել: Գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին թվիթերում հայտարարել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսոմը:
«COVID-19- ի դեպքերի աճի պատճառով Կալիֆոռնիան տանը մնալու մասին սահմանափակ կարգադրություն է մտցնում», - գրել է նա:
Նոյեմբերի 21-ի երեկոյան 22: 00-ից մինչև առավոտյան 05: 00-ը նահանգի մի շարք շրջաններում կարգելեն ռազմավարական նշանակություն չունեցող բոլոր գործունեությունները, ինչպես նաև քաղաքացիների հավաքները:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները կոչ էին արել քաղաքացիներին դադարեցնել Երախտագիտության օրվա հետ կապված այցերը՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: