Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 45 882 նոր դեպք: Երկրում COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը հասել է 9 004 365-ի:
Այդ մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով Առողջապահության նախարարության տվյալներին: Գրում է Russian.rt.com-ը:
Ընդհանուր առմամբ, Հնդկաստանում COVID-19- ի զոհ ավելի քան 132 հազար մարդ է դարձել:
Ավելի վաղ Ռուսաստանը հնդկական ընկերությունների հետ պայմանագիր էր կնքել կորոնավիրուսի դեմ տարեկան ավելի քան 300 միլիոն դոզա ռուսական Sputnik V պատվաստանյութ արտադրելու մասին:
Հիշեցնենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 57 միլիոնը: