f

Անկախ

Արդյոք չօգնե՞ց Ռուսաստանը  Թուրքիային օգուտ քաղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից. The National Interest (ԱՄՆ)


Հեղինակ Մարկ Էպիսկոպոսը (Mark Episkopos), որ ակնհայտ չի համակրում Թուրքիային ու Ադրբեջանին, բավական կասկածելի խորհուրդներ է տալիս Ռուսաստանին: Նա քննադատում է Ռուսաստանի ներկայիս չեզոք կեցվածքը՝ պահանջելով, որ նա իրեն որպես Հայաստանի դաշնակից դրսևորի: Հազվագյուտ դեպք ԱՄՆ-ի ԶԼՄ-ների համար. իր հիմնավորումները բերելով՝ նա հղում է անում ՌԴ ԶԼՄ-ներին, ընդ որում՝ ոչ ընդդիմադիր:

 

Այժմ, երբ Անդրկովկասում ռուսական ազդեցության սահմանները հստակ գծված են, բացարձակապես անհասկանալի է՝ Մոսկվան կհաստատի՞ Հայաստանի անվտանգության երաշխիքները և կխաղա՞  տարածաշրջանում թուրքական ազդեցության հետագա ընդլայնմանը հակազդող բաստիոնի դերը:

Ադրբեջանը վաղուց ի վեր համարվում է Ռուսաստանի գործընկերն Անդրկովկասում, բայց վերջին ժամանակներս նա անշեղորեն սահում է Անկարայի ազդեցության ոլորտը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարին հասնելուց հետո, որպեսզի Լեռնային Ղարաբաղում վերջ դրվի հակամարտությանը, ի հայտ են գալիս նորանոր վկայություններ այն մասին, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը շատ ավելի ամուր ու լայն է, քան պնդում էին զանգվածային լրատվամիջոցները:

Պատերազմը Լեռնային Ղարաբաղում զգալի չափով վարում էին մարտական անօդաչուները: Վերջերս ռուսական «Վզգլյադ» պարբերականը հետաքննություն անցկացրեց https://vz.ru/world/2020/11/12/1069822.html և պարզեց, որ հարվածները հայկական և անջատողական թիրախներին «Բայրաքթար ТБ2»-ներով ղեկավարել է թուրք գեներալ մայոր, որը Բաքվում էր գտնվում առնվազն հուլիսից: Դեռևս պարզ չէ, այդ դրոնները գաղտնի ներկրվե՞լ են, թե՞ մինչ օրս պատկանում են թուրքական բանակին: Այսպես թե այնպես, ռուսական ռազմական փորձագետները միասնական են այն կարծիքով, որ անօդաչուների օպերատորները թուրքական զինվորականներն են եղել: Այնուհետև «Վզգլյադի» աղբյուրները հաստատում են, որ ադրբեջանական բանակը ենթարկվել է 200 թուրք ռազմական խորհրդատուներին, որոնք կոնֆլիկտի ժամանակ զեկուցել են անմիջականորեն Անկարային: «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին,- ասել է «Վզգլյադի» թղթակցին ադրբեջանական բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Օլեգ Գուլիևը:- Ադրբեջանը պետք է ամբողջովին վերադարձնի Ղարաբաղը, դա  ճիշտ է և արդար: Բայց Ղարաբաղը մենք պետք է ինքներս վերադարձնենք: Եթե մենք այն վերադարձնենք թուրքական վզափոկով, ապա  կվերադարձնենք միայն Ղարաբաղը, բայց կկորցնենք մեր մնացած ամողջ երկիրը»:

Թուրքիան ոչ միայն մասնակցել է ղարաբաղյան հակամարտոթյանը՝ կիրառելով դրոններ, այլև տրամադրել է Ադրբեջանին ռազմական խորհրդատուներ, հատուկ նշանակության զորքերի զինծառայողներ, սիրիական վարձկաններ: Ավելի ու ավելի շատ վկայություններ են հայտնվում այն մասին, որ Անկարան շատ ակտիվ դեր է խաղացել, որպեսզի Բաքուն սեպտեմբերին հարձակվելու որոշում կայացնի: Ամբողջ ամառվա ընթացքում մեծ թվով բարձրաստիճան թուրք ղեկավարներ են հանդիպել ադրբեջանական գործընկերների հետ և քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Իսկ սեպտեմբերյան հարձակումից առաջ կտրուկ մեծացել է Արդրբեջանին թուրքական զենքի մատակարարումը:

Այս իրադարձությունները վաղուց էին հասունացել: Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի՝ խորհրդային ժամանակներում կրթություն ստացած սպայակազմն աստիճանաբար փոխարինվում էր այն զինվորականներով, որոնք կրթություն էին ստացել Թուրքիայում և շարունակում էին համագործակցել թուրքական խորհրդատուների հետ: Անկարան Ադրբեջանի կադրերին պաշտոնի նշանակելիս վետոյի գրեթե բացարձակ իրավունք էր ստացել: Իսկ բոլորովին վերջերս  Բաքուն Թուրքիայի հորդորով հեռացրեց պաշտոնից պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին իբրև թե Կրեմլի հետ կապեր ունենալու պատճառով: Մի այլ զինվորական պաշտոնյայի՝ Նաջմեդդին Սադիղովին, պաշտոնապես մեղադրեցին դավաճանության մեջ, երբ նա քննադատեց Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությունում: «Եթե մենք թուրքերին ենք տալիս բանակը, գուցե մեր կանա՞նց էլ տանք»,- ասել է Սադիղովը հոկտեմբերի սկզբին, և այդ խոսքը նրա համար ճակատագրական է դարձել:  

Թուրքիայի ազդեցությունը Բաքվի վրա սոսկ ռազմական հարցերով չի սահմանափակվում: Թուրքական ղեկավարությունը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, իր «մի ժողովուրդ, երկու պետություն» պանթուրքական հայեցակարգով անդադար ներթափանցում է ադրբեջանական քաղաքական մշակույթի ու հասարակության մեջ: Դա հաստատում է, որ Թուրքիան և Ադրբեջանը կապված են ընդհանուր ճակատագրով, որի հիմքում ընկած է միասնական էթնոմշակութային ինքնությունը: Նման գաղափարներ է Թուրքիան տարածում նաև հետխորհրդային տարածության ուրիշ թրքալեզու ժողովուրդների շրջանում, բայց ամենաամուր հիմքը դրվում է Ադրբեջանում:

Ղարաբաղյան հակամարտության վերականգնման հետ Բաքվի աշխարհաքաղաքական թեքումը հասավ հանգուցակետին: Այդ նախկին խորհրդային հանրապետությունը և հետագայում Ռուսաստանի կարևոր տարածաշրջանային գործընկերն ավելի ու ավելի հաճախ է հանդես գալիս որպես թուրքական շահերի ուղեկցորդ Անդրկովկասում: Բաքվի քաղաքական տեղաշարժերը չվրիպեցին ռուսական քաղաքական գործիչների և մեկնաբանների աչքից, բայց Մոսկվայում չկա միասնական կարծիք, թե ինչպես ավելի լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի դաշնակիցը դարձած Ադրբեջանի հետ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս շաբաթ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ դժկամությամբ ընդունեց Բաքվի շրջադարի մասին հարցը: Թուրքիայի օգնությունն Ադրբեջանին անվանելով «Խորհրդային Միության փլուզման աշխարհաքաղաքական հետևանք»՝ Պուտինը նշեց. «Ադրբեջանն անկախ ինքնիշխան պետություն է: Ադրբեջանն իրավունք ունի ընտրելու դաշնակիցներ այնպես, ինչպես հարկ է համարում: Ո՞վ կարող է մերժել նրան այդ հարցում»:

Այժմ Կրեմլի առաջնահերթ խնդիրը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության պահպանումն է և Թուրքիայի համար կարմիր գծերի սահմանումը, որոնք նա չի կարող հատել վիճելի տարածքներում իր ռազմական նկրտումներով: Քաղաքական մեկնաբանները զգուշացնում են, որ Կրեմլը շատ քիչ գործիքների ու միջոցների է տնօրինում, որպեսզի խանգարի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային ադրբեջանական տարածքում մշտական ռազմածովային և ռազմաօդային բազաներ ստեղծելու և այնուհետև Կասպից ծովում ռուսական ներկայությունը վիճարկելու հարցում: Մտահոգություն հայտնելով Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա Անկարայի մասշտաբային ազդեցության կապակցությամբ՝ ռուս պատգամավոր Կոնստանտին Զատուլինը կոչ արեց Կրեմլին կոշտ և ակտիվ դիրք զբաղեցնել Ղարաբաղում թուրքերի ռազմական ներկայության դեմ:

Թեպետ պաշտոնապես Մոսկվան Հայաստանի հետ միևնույն պաշտպանական ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) կազմում է, վաղուց արդեն հանդես է գալիս որպես միջնորդ Երևանի և Բաքվի հակամարտությունում: Հավանաբար նման մոտեցումն արդեն սպառել է իրեն: Այժմ, երբ Անդրկովկասում ռուսական ազդեցության սահմանները հստակ գծված են, բացարձակ անհասկանալի է՝ Մոսկվան վերջապես  կհաստատի՞ Հայաստանի անվտանգության երաշխիքները և կխաղա՞ տարածաշրջանում թուրքական ազդեցության հետագա ընդլայնմանը հակազդող բաստիոնի դերը: «Մեր հարաբերությունների հիմքում մշակութային, կրոնական մերձավորությունն է,- ասաց վերջերս Պուտինը ռուսական ԶԼՄ-ներին:- Դա ավելի կարևոր է, քան որոշակի մարդկանց հետ հարաբերությունները: Մենք հիշում ենք այդ մասին և երբեք չենք մոռանում: Դա է ընկած Ռուսաստանի և Հայաստանի գործակցության հիմքում»:

Оригинал публикации: Has Russia Paved a Path for Turkey to Capitalize on the Nagorno-Karabakh Conflict?

 

 

Աշխարհում արցախյան պատերազմ The National Interest

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին