f

Անկախ

Աննա Հակոբյանը Սամվել Բաբայանի հետ հրամկետում նստած էր. Մովսես Հակոբյանը՝ աղմկահարույց միջադեպի մասին


ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը այսօր՝ նոյեմբերի 19-ին, հրավիրված ասուլիսում անդրադարձավ մամուլում շրջանառվող այն լուրերին, թե պատերազմի ընթացքում իր և վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի միջև միջադեպ է եղել, որից հետո իրեն արգելվել է մտնել հրամանատարական կետ։

Մովսես Հակոբյանը նախ հայտնեց, որ հրամանատարական կետ արգելված է եղել կողմնակի անձնաց մուտքը, ինքը ճաշելուց հետո, երբ մտել է հրամանատարական կետ, տեսել է, որ Աննա Հակոբյանը նստած էր Արցախի Անվտագության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հետ, և այդ սենյակում մեծ էկրան է տեղադրված եղել, որտեղ ցուցադրվել են մարտական գործողությունները։

Ըստ նրա՝ այդ պահին ցուցադրվում էր հակառակորդի մուտքը դեպի Մատաղիս, որտեղ մեր զորքերը էֆեկտիվ ջախջախել են հակառակորդին։

«Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ գործի չէր խառնվում, որևէ հարցի չէր միջամտում, որևէ ցուցում չէր տալիս, ընդամենը դիտարկում էր, թե ինչ է կատարվում մարտի դաշտում։ Երբ որ դա ավարտվեց, ես մոտեցա նրան, ասացի՝ տիկին Աննա, այսպիսի տեսարժան գործողություններ չի լինելու, մնացած ուղղություններում մարտեր են ընթանում, նպատակահարմար է, որ Դուք գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, կարող է նաև հայհոյեն, Ձեզնից կաշկանդվում են, ասաց՝ լավ, 20 րոպե նստեց ու գնաց, 4 ժամ անց ինձ Երևան կանչեցին։ Եկա Պաշտպանության նախարարի մոտ, շատ մեծ ակնկալիքով»,- պատմեց նա։

Մովսես Հակոբյանը հիշեցրեց, որ դեռ սեպտեմբերի 30-ին ինքը եկել է վարչապետի մոտ զեկուցելու, սակայն վարչապետն իրեն չի ընդունել և ինքը հետ է գնացել։

«Ասացի՝ երևի արդեն հասկացել են, որ պիտի հասկանան, թե իրավիճակը ինչ է, ոգևորված հասա Երևան Պաշտպանության նախարարի մոտ, բարևեցինք, գիտեմ, թե ինձ հարց կտա, թե ինչ իրավիճակ է այնտեղ, բայց ինձ ասաց՝ Դուք այլևս չպետք է գնաք այնտեղ, հետաքրքրվեցի՝ պատճառն ի՞նչ է, ասում է՝ չգիտեմ,  ո՞վ է ասել, վարչապետը»,- պատմեց Մովսես Հակոբյանը։

Այնուհետև Մովսես Հակոբյանը վարչապետի հեռախոսահամարին գրել է․

«Չեմ կարողանում մնալ այստեղ, ինձ ուղարկեք Արցախ, սիրտս պայթում է»։

Մովսես Հակոբյանի նամակն անպատասխան է մնացել, նույնիսկ չի էլ կարդացել։

Ապա Մովսես Հակոբյանը զանգել է Արցախի նախագահին, ասել, որ վարչապետին ասի՝ իր նամակը կարդա։ Ըստ Հակոբյանի՝ երբ իրեն Երևան են կանչել, վարչապետն էլ Արցախ է գնացել։ Արայիկ Հարությունյանը նախ ասել է՝ լավ, ապա որոշ ժամանակ անց զանգել է, ու ասել, որ վաղը ժամը 11։00-ին վարչապետը  կընդունի իրեն ու ինքը  հետ կգնա Ղարաբաղ։

Մովսես Հակոբյան Աննա Հակոբյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին