Կռիվ մի սարքի, դու պիտի հանդարտվեիր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ միջանցքում դիմելով պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Ի պատասխան Բալայանն արձագանքեց. «Ես սարքեցի՞»:
Լրագրողների հարցին, թե ինչով է պայմանավորված, որ ՊՆ-ն չի ընդունում իրեն ուղղված որեւէ մեղադրանք, Բալայանը պատասխանեց. «Չի ընդունում, որովհետեւ անհմն է. խնդրեմ, պատգամավորին հարցրեք, թող հանցագործության մասին հաղորդում ներկայացնի: Եթե իրավաբանական գրագիտությունը այդքան չի ներում, որպեսզի ձեւակերպի, ես իրեն կօգնեմ»:
Նա նաեւ ընդգծեց, որ Անդրանիկ Քոչարյանն այստեղ կապ չունի, քանի որ նա ոչ մի հարց չի տվել: