f

Անկախ

Փաշինյանը փողոցային հույզերի արգասիքն է, ծաղիկ, որ բուսնել է համընդհանուր ընտրական իրավունքի գոմաղբի վրա. Օլեգ Հայրապետով


- Ակնհայտ է՝ պատերազմը Ղարաբաղում անխուսափելի էր: Դա բոլորն են հասկանում: Պարզապես այն ժամանակ՝ 1991-1994 թթ., Ադրբեջանը փորձեց լուծել այդ խնդիրը ռազմական ճանապարհով և պարտվեց, իսկ հիմա հաղթեց: Բոլոր դեպքերում խնդիրը միայն ռազմական լուծում ունի, որովհետև կողմերի դիրքորոշումները բացառում են միմյանց. Դա կարող է լինել կա՛մ հայկական ռազմական լուծում, կա՛մ ադրբեջանական, կա՛մ էլ դա կարող է լինել մի երրորդ ուժի ռազմական հաղթանակ,- EADaily-ին տված հարցազրույցում ասում է ռուսաստանցի պատմաբան Օլեգ Հայրապետովը:

Նրա խոսքով՝ հարկ է հասկանալ, որ Ադրբեջանը «քաղաքական նորագոյացություն» է և որպես ազգ մինչև վերջին ժամանակներս ոչ  միասնական:

- Nation State  ստեղծելու փորձարկումը սկսվել է այնտեղ 1918-1920 թթ. և ընդհանուր առմամբ ավարտվել է ձախողմամբ, իսկ ահա 1991 թ. ժամանակակից Ադրբեջանի ծնունդն ուղեկցվում էր ուժեղ ցեղային ցավով, որը դիպավ ադրբեջանցիների մի քանի սերունդների հոգեբանությանը: Ավելին, 1994 թ. պարտությունը կասկածի տակ դրեց այդ նոր պետական կազմավորման տարածքային ամբողջականությունը, բացի Ղարաբաղի փաստացի անջատումից, ի հայտ եկավ Թալիշ-Մուղանյան հանրապետությունը, ծագեց լեզգիների շրջանների վրա հսկողությունը կորցնելու հեռանկարը: Հեյդար Ալիևը, ընդունելով  de facto ԼՂՀ-ն, սկսեց նրանից, որ ճնշեց այդ ազգային շարժումները, կայունացրեց ներքին քաղաքական դրությունը հանրապետությունում և սկսեց նոր էթնոմշակութային շինարարությունը:

Ահա այս 28 տարիներին (պետք է արժանին մատուցել ադրբեջանական քարոզչությանը) արտաքին թշնամու կերպարի հիման վրա ադրբեջանցիներին համախմբող, միավորող ազգային գաղափար ստեղծվեց, որի կարևորագույն բաղադրիչը պայքարն է հայերի դեմ, ընդ որում, նկատենք, ոչ միայն Ղարաբաղում: Ըստ էության, խոսքը ներկայում, անցյալում և ապագայում ոչնչացման տոտալ պայքարի մասին է, որը կարող է  համեմատվել երրորդ ռեյխում հրեաներին վերաբերող նացիստական տեսությունների հետ: Այսպիսով, ադրբեջանական ազգային գաղափարի, ադրբեջանական էթնոքաղաքական ինքնության առաջին մասը հակահայության տոտալ քարոզչությունն է: Եվ ազգային գաղափարի երկրորդ մասը հավատարմությունն է Ալիևների տոհմին, որոնց Ադրբեջանը պարտական է ամեն ինչով: Ճիշտն ասած, հենց Ալիևներն էլ ստեղծել են այս պետությունը և այս ազգին,- համոզված է պատմաբանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու պատերազմը սկսվեց հենց այսօր և ոչ թե երեկ կամ վաղը, ապա, ըստ Հայրապետովի, պետք է հասկանալ, որ «հակառակորդը հանդես է գալիս այն ժամանակ, երբ առավել ուժեղ է և երբ թշնամին առավել թույլ է»:

- Նիկոլ Փաշինյանի գործողությունները համոզեցին Ալիևին, որ եկել է հարմար ժամանակը, որպեսզի հաշիվները մաքրի Հայաստանի հետ: Պետք է նշել, որ Ադրբեջանի առաջնորդի այդ հաշվարկները ճիշտ դուրս եկան: Ավելին, Ադրբեջանի  հաջողության չափերը գերազանցում են այն ամենին, ինչ նա կարող էր նախատեսած լինել,- ասում է Հայրապետովը:

Նա նշում է Փաշինյանի վարքագիծը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում, որով փաստացի անտեսում էր դրանք, նրա հայտարարությունը, թե «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», ինչը փաստացի նշանակում էր, որ ղարաբաղյան խնդիրը քննարկման ենթակա չէ:

- Բաքվում համոզվեցին, որ այդ մարդը բացարձակապես ադեկվատ չէ: Եվ նրան այդպես են ընկալում ամենուրեք, ոչ միայն Մոսկվայում, այլև Արևմուտքում: Մյունխենում Ալիև-Փաշինյան բանավեճի ցուցադրությունը պատերազմի նախօրեին, երբ Փաշինյանը հայտարարեց ղարաբաղյան հարցում և անգամ Ադրբեջանում «միկրոհեղափոխության» անհրաժեշտության մասին, ինքնին ամեն ինչ ասում էր: Յուրաքանչյուր առողջ բանականություն ունեցող մարդ, իմանալով Անդրկովկասի իրողությունները, նման հայտարարությունները չի կարող լուրջ ընդունել: Այստեղ հարկ է հիշել, որ Փաշինյանը մինչև քաղաքական կարիերայի սկիզբը եղել է «Հայկական ժամանակ» թերթի խմբագիրը: Այն ժամանակ հոդվածներում ակնհայտ երևում էր Փաշինյանի հայացք-վեկտորը՝ Հայաստանի հրաժարում Ղարաբաղից: Այսինքն՝ Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ էր վերցնել Ղարաբաղը, իսկ Հայաստանի ղեկավարությունը՝ հանձնել այն,- ընդգծում է Օլեգ Հայրապետովը:

- Իլհամ Ալիևը համոզվեց, որ Հայաստանի ղեկավարությունը բաղկացած է բացարձակ ոչ ադեկվատ մարդկանցից, որոնք անկարող են գրագետ որոշումներ կայացնել,- շարունակում է պատմաբանը:- Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հաստատեցին դա պատերազմի ընթացքում: Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը՝ Բրյուսելում առաջարկությունը Թուրքիային ՆԱՏՕ-ից հանելու մասին, վկայում է, որ այդ մարդը, ըստ ամենայնի, քաղաքականությունը սերտել է կոմիքսներով: Միաժամանակ Փաշինյանը գրեթե ամեն օր դիմում էր արևմտյան երկրների դեսպանություններին աջակցության խնդրանքով: Ինչը նույնպես վկայում է, որ այդ մարդը ադեկվատ չէ: Ըստ ամենայնի, Բաքվում գիտեին այդ խնդրանքների մասին, քանի որ Իլհամ Ալիևը բացահայտ ծաղրում էր դրանք: Մի խոսքով, Ադրբեջանը ճիշտ էր ընտրել ժամանակը. թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական, թե՛ նույնիսկ քարոզչական առումով Հայաստանը պատրաստ չէր այս պատերազմին: Հայաստանի իշխանությունները անճարակ գտնվեցին անգամ ռազմական գործողություններն ուղեկցող գրագետ տեղեկատվություն ապահովելու հարցում: Այնինչ վարչապետը պրոֆեսիոնալ լրագրող է: Նույնիսկ այդ ուղղությամբ՝ զուտ մասնագիտական աշխատանքի: Փաշինյանը, եթե չի ապրում, ապա հաստատ գործում է հորինված, պատրանքային աշխարհում և իրականության տեղ է դնում սոցիալական ցանցերը,- ենթադրում է Հայրապետովը:

Նա նշում է նաև Փաշինյանին նախորդած ժամանակաշրջանի որոշ սխալներ, որոնց հետևանքները համեմատելի չեն Փաշինյանի կործանարար գործունեության հետ:

- Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը միայն մի բանում է հաջողության հասել. նա փլուզել է այն, ինչ ստեղծվել է և կառուցվել իրենից առաջ: Հետևաբար Սերժ Սարգսյանին մեծ թվով հարցեր կարելի է ուղղել, իսկ ահա Փաշինյանին հարցեր չկան. նա եկավ վատը շտկելու կարգախոսներով, բայց իրականում ընդամենը վատը վատագույն դարձրեց: Ավելին, կարծում եմ, անգամ վստահ եմ, որ այժմ օր օրի, շաբաթ առ շաբաթ և ամիս առ ամիս մենք ավելի շատ փաստաթղթեր ու վկայություններ կունենանք այն բացառիկ ստորաքարշ քաղաքականության մասին, որ վարել է նա նախօրեին և պարտված պատերազմի ժամանակ: Այդպես էլ կլինի, ես վստահ եմ, և ոչ մի բունկերում Փաշինյանին չի հաջողվի դիմակայել այդ տեղեկատվությանը: Ասենք ֆեյսբուքյան գրառումներով էլ չես կարող ճշմարտությունից թաքնվել:

Կարծում եմ, որ այդ նորությունները հնարավորություն կտան մեզ (և ոչ միայն մեզ, յուրաքանչյուրին) արդեն շատերին ակնհայտ դարձած մի հարց տալ. իսկ գուցե Հայաստանի պարտությունն Արցախում լավ մտածված, նախապես ծրագրված  և հնարամիտ դավաճանության հետևա՞նք էր: Եվ այն, ինչ հիմա անում է Փաշինյանը, այնքան բնական է, տրամաբանական և նման իր կուռքերի գործողություններին. այդպես են վարվել բոլոր ազգայնական կառավարությունները: Թեպետ անձամբ ես կարծում եմ, որ ոչ պրոֆեսիոնալիզմն ավելի վատ է, քան դավաճանությունը, իսկ եռանդուն հիմարը թշնամուց  ավելի վտանգավոր է:

Ես չէի ասի, թե Փաշինյանը ճիվաղ է կամ մորուքով սատանա: Ոչ, նա պարզապես ծայրահեղ գավառական մարդ է, որն ի վիճակի չէ հասկանալու ո՛չ հայոց պատմության իմաստը, ո՛չ հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրների ծավալը, ո՛չ նույնիսկ Անդրկովկասի քաղաքական գործընթացները: Նա չի ակրող հասկանալ, որ Հայաստանը փոքր ավազահատիկ է համաշխարհային քաղաքականության կշեռքի նժարներին: Եթե նա հասկացել է դա, ապա ինչո՞ւ է սադրել Ալիևին պատերազմ սկսել: Պատասխանը միայն մեկը կարող է լինել. Նա հույսը դրել է Արևմուտքի օգնության վրա, ինչը, ինչպես արդեն նշել եմ, շատ բնորոշ է հայկական քաղաքական մտքին:

Հայ քաղաքական գործիչները շատ գավառական են: Ես չեմ զգուշանում ասել այդ բառը: Բայց հիմա մենք հայկական պետականության և հայկական քաղաքական մտքի խոր ճգնաժամի վկան ենք: Եվ այն, որ Փաշինյանն այսօր չի հեռանում, այլ սպասում է դեռ, որ իրեն շատ համառորեն խնդրեն, ինձ հիշեցնում է Գի դը Մոպասանի «Սիրելի բարեկամ» վեպի հերոսներին: Փաշինյանը փողոցային հույզերի արգասիքն է, ծաղիկ, որ բուսնել է համընդհանուր ընտրական իրավունքի գոմաղբի վրա: Նա հովիվ չէ իր ժողովրդի համար: Որովհետև հովիվը չի կարող լինել այնպիսին, ինչպիսին իր հոտն է: Նա ավելի բարձր պետք է լինի: Ճգնաժամը ցույց տվեց, որ Փաշինյանը ո՛չ իր երկիրն է ղեկավարում, ո՛չ իր կառավարությունը: Ծանրագույն ժամերին նա գերադասեց թաքնվել մարդկանցից և աշխարհի հետ հաղորդակցվել գրառումներով ինտերնետի իր էջում: Ն չհամարձակվեց նույնիսկ երևալ եթերում Ղարաբաղի մասին եռակողմ համաձայնությունը ստորագրելու համար: Այդուհանդերձ նա չի պատրաստվում հեռանալ և փորձում է իր պարտության պատասխանատվությունն ուրիշների վրա բարդել:

Այս ամենը ցույց է տալիս, որ 1) վտանգը, որ պայմանավորված է ոչ պրոֆեսիոնալ եռանդուն և ոչ ադեկվատ մարդկանց առկայությամբ, պահպանվում է, 2) այդ մարդկանց փոխարինումը իրենց նմաններով խնդիրները չի լուծի, 3) այժմ որոշվում է ապագա Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը, 4) դա որոշելիս չարժի մոռանալ, որ Ռուսաստանը եղել և մնում է միակ երկիրը, որը ոչ թե խոսքով, այլ գործով է օգնել դադարեցնելու Արցախի հայ բնակչության ոչնչացումը,- ամփոփում է Օլեգ Հայրապետովը:

Աղբյուրը

քաղաքական արցախյան պատերազմ Օլեգ Հայրապետով հարցազրույց

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին