ՀՔԾ-ն ինձ մեղադրանք է առաջադրել անօրինական հավաք կազմակերպելու և անցկացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։
«Մեղադրանքը անհեթեթ է, սակայն նշեմ, որ պատիվ կհամարեմ այս իրավիճակում հավաք կազմակերպելը և անցկացնելը»,- գրել է Համբարձումյանը։
Նշենք, որ օրերս Դավիթ Համբարձումյանը հրավիրվել էր ՀՔԾ և հարցաքննվել։