f

Անկախ

Իմ համոզմամբ Փաշինյանը արկածախնդիր է, անհաջող և ապաշնորհ կառավարիչ, եսասեր մի մարդ, որին սնուցում են փառքի տենդագին որոնումները, անվերջանալի վախերն ու անհանգստությունները


Մի քանի ճշգրտում․

Շատ քաղաքական ուժեր և գործիչներ Նիկոլ Փաշինյանին դիտարկում են որպես դավաճան։ Իմ համոզմամբ սա չափազանց սխալ և վտանգավոր մոտեցում է, քանի որ չի կարելի քաղաքական դիսկուրսը կառուցել հերոս-դավաճան պարզունակ շրջապտույտի շրջանակներում։

Այսինքն հարցերը բանականության տիրույթում քննարկելու փոխարեն, մենք միֆերի հերթափոխ ենք նախաձեռնում, որտեղ փրկչի, հերոսի միֆին փոխարինում է դավաճանի միֆը։ Չկա նման բան, Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ, նա հայրենասեր մարդ է։ Հայրենասեր եզրույթը ես կիրառում եմ իմ մեկնաբանությամբ, որն է՝ հուզական, բնազդային, իռացիոնալ կապվածությունը կեցության պարտադրած ձևերի նկատմամբ։

Այսպիսով, եթե Փաշինյանը դավաճան չէ, ապա ո՞րն է նրա բնութագրումը․

Իմ համոզմամբ նա արկածախնդիր է, անհաջող և ապաշնորհ կառավարիչ, եսասեր մի մարդ, որին սնուցում են փառքի տենդագին որոնումները, անվերջանալի վախերն ու անհանգստությունները։ Մեծ հաշվով վերջին երկու տարիներին Հայաստանը կառավարվել է հենց այս հանգամանքների համակցությամբ։ Այսինքն՝ Հայաստանի ձախողումներն ու հաջողությունները արձանագրվել են հենց այս համատեքստում։ Պատերազմի բնռկումը, ընթացքը և ողբերգական ավարտը ամբողջությամբ տեղավորվում են վերոհիշյալ տրամաբանության մեջ։

Այսպիսով՝ Հայաստանը ներքաշվել է պատերազմի մեջ ու պարտվել է ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը դավաճան է, այլ պարզապես գործի են դրվել արկածախնդրությունը, սխալ կառավարումը և սրանցով պայմանավորված զգացմունքային տարրերը՝ փառքը, վախը, եսասիրությունը և այլն։

Անշուշտ Նիկոլ Փաշինյանը չէ միակ պատասխանատուն, նրա հետ միասին՝ ամբողջ քաղաքական թիմը և ռազմաքաղաքական ղեկավարությունը։

ա/ տապալել են բանակցային գործընթացը

բ/ արհեստական խնդիրներ են առաջացրել գրեթե բոլոր գործընկեր պետությունների և կազմակերպությունների հետ

գ/ոչինչ չեն արել պատերազմը կասեցնելու կամ էլ հետաձգելու ուղղությամբ

դ/դիմել են սադրանքների՝ ագրեսիայի համար Ադրբեջանին տալով լեգիտիմ իրավունք

ե/սխալ են գնահատել պետության հնարավորությունները

զ/ոչինչ չեն արել պատերազմը կանգնեցնելու համար

է/իրականացրել են ռեսուրսների թերի և սխալ կառավարում

Շարքը կարելի է դեռ երկար շարունակել, բայց փորձենք ամփոփել՝ Նիկոլ Փաշինյանը սխալ հաշվարկի արդյունքում կարծել է, թե կարող է ծնկի բերել Ադրբեջանին, բայց ի վերջո հենց ինքն է ամբողջապես ջախջախվել։

Սխալների այս շքերթի մեջ միակ ճիշտ քայլը պատերազմի կանգնեցումն էր, չափազանց ուշացած մի ձեռնարկ, որը ամեն դեպքում հնարավորություն տվեց Արցախից գոնե ինչ-որ փոքրիկ կտոր փրկել։

Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ, նա արկածախնդիր է, անհեռատես քաղաքական գործիչ և չափազանց վատ կառավարիչ, ինչը մեծագույն աղետ է բերել մեր պետությանը։ Վստահ եմ, նա փորձել է ինչ-որ լավ բան անել ու արդեն էական չէ՝ հանուն փառքի, թե եսասիրության, միևնույն է փորձել է։

Կարպիս Փաշոյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին