ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը։
«Այո, Ֆելիքս Ցոլակյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել»,– ասաց Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 4-ին։