ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թյուրիմացություն է որակել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ներկայացուցիչների հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրազեկվածության պակասի մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Նա ընդգծել է, որ հենց Ռուսաստանը սկսեց փորձեր ձեռնարկել տարածաշրջանում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, աշխատում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ սերտ համագործակցության պայմաններում:
Նրա կարծիքով, նման հայտարարությունները ցույց են տալիս դրանց հեղինակների անբավարար տեղեկացվածությունը կամ դրանք «պարզապես թյուրիմացության արդյունք են»:
«Ինձ համար տարօրինակ էր այդ մասին լսել», - հայտարարել է Լավրովը: