f

Անկախ

«Այս ամենի համար այս դավաճանական թիմը պատասխան է տալու». Վահագն Վարագյանը դուրս եկավ ոստիկանության բաժնից


ԿԳՄՍ նախարարության դիմացից այսօր ոստիկանների կողմից բերման ենթարկված «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը քիչ առաջ դուրս եկավ ոստիկանեւթյան կենտրոնականի բաժնից եւ պատասխանել լրագրողների հարցերին:

«Գիտեք, որ ԿԳՄՍ նախարարին իմ քանի հարց ունեի. Առաջին հերթին, թե արդյոք ինքը կիսում է դավաճան Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի փաստաթուղթը, որի հետեւանքով մեր երկիրը ծանր խնդրի առջեւ է կանգնել: Ես չհասցրեցի այդ հարցն ուղղեմ նախարարին, ինձ բերման ենթարկեցին: Հաջորդ կարեւոր հարցը, որ ես ուզում էին պատասխանմ ստանալ նախարարից հետեւյալն է.

մենք Շուշիում թողել ենք հսկայական ժառանգություն, որովհետեւ Շուշին մեր մշակութային քաղաքներից մեկն է, որտեղ բազմաթիվ թագարաններ կային: Այդ օրերին, երբ բանակը դիմակայում էր թշնամուն, Արայիկ Հարությունյանը ոչնչով չզբաղվեց, նույնիսկ Արցախի նախագահի կոչից հետո, որ թշնամին 5 կմ հեռավորության վրա էր,  եւ այդ հսկայական ժառանգությունը քաղաքի հետ միասին գերեվարվեց, մնաց թուրքերին: Այս ամենի համար այս դավաճանական թիմը պատասխան է տալու»,-ասաց Վարագյանը՝ հավելելով, որ սա նաեւ նրա հետեւանքն է, որ Արայիկ Հարությունյանի նմանները ՌԴ դեսպանտան առջեւ դրոշներ էին վառում:

Անդրադառնալով պնդմանը, թե եթե այդ հայտարարությունը չստորագրվեր 25 հազարանոց մեր բանակը կհայտնվեր շրջափակման մեջ, Վարագյանն ասաց. «Եթե մենք հարավում ունեինք 25 հազարանոց բանակ, ապա ինչպե՞ս թուրքերը հայտնվեցին Շուշիում: Այս դավաճանները վաճառել են մեր հայրենիքը եւ ի վերջո, պատասխան են տալու: Իրենք իրենց գերդաստաններով այդ դավաճանական պիտակին արժանացել են:

Արայիկ Հարությունյանը ոչ մի տեղ չի փախչելու, այդ հարցերին պատասխանելու է եւ արժանանալու են ժողովրդի պատժին»:

Վարագյանը տեղեկացրեց, որ դեռ առավոտյան էին ոստիկաններն իրեն զանգել ու հրավիրել զրուցելու, ինչին ինքը պատասխանել է, որ զրուցելու ոչ մի բան չկա: Նա նաեւ նշեց, որ իր հետ բերման ենթարկված երկու հոգին դեռ ոստիկանությունում են:

Վահագն Վարագյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին