f

Անկախ

Ուժեղ լրատվական ծառայությունը «5-րդ ալիք»-ին բնութագրող առանցքային հատկանիշներից մեկն է. Հարություն Հարությունյան


2018 թվականին վերանվանվելով «5-րդ ալիք» հեռուստաընկերություն, իր գործունեության ընթացքում շոշափելի արդյունքներ է գրանցել՝ անհամեմատ բարձրացնելով դիրքերը հեռուստաընկերության ռեյտինգային սանդղակում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ՀՌՀ նիստի ընթացքում հայտարարեց «5-րդ ալիք» ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:

«Դա հնարավոր չէր լինի առանց տեխնիկական լուրջ վերազինման, ֆինանսական ներդրումների եւ գործիքակազմի լավագույն տիրապետող անձնակազմի: «5-րդ ալիքի» որդեգրած առանցքային եւ կարեւորագույն նպատակը եղել  հեռուստաշուկայում մրցունակ արտադրանքը, գրագետ, անաղարտ մայրենիով հաղորդումների եւ ազատ, բազմակողմանի լրատվության ապահովումը:

Նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ ոչ միայն Երեւանում, այլեւ ողջ հանրապետության տարածքում հեռուստալսրանաը խոսում է մեր ֆիլմերի ընտրությունների մասին եւ այժմ էլ «5-րդ ալիքը» համալրում է համագործակցողների ցանկը՝ եթեր հեռարձակելով համաշխարհային ֆիլմարտադրության այնպիսի հսկաների արտադրանքները, ինչպիսիք են «Կանալ+», BBC, MBO, «Մարս մեդիա», «Սթար մեդիա» եւ այլն: Միջազգային լրահոսի ամենաթարմ նորությունները մեր եթերում ապահովում ենք միջազգային «Ասոշեյթեդ պրես» եւ «Ռափլի»-ի հետ կնքած պայմանագրային համագործակցության արդյունքում: Մենք նաեւ նրանց տրամադրում ենք տեղեկություններ Հայաստանից:

«5-րդ ալիք»-ի օրակարգային խնդիրներից մեկը հայկական մշակույթի, կրոնի, ազգային ու համամարդկային արժեքների նկատմամբ հետաքրքրվածության առավելագույնս զարգացումն է, ինչն էլ միտված է սեփական արտադրության մշկութային եւ փաստավավերագրական հաղորդումների գերակայության սկզբունքի ապահովումը»,-ասաց Հարությունյնը»

Նա ընդգծեց, որ «5-րդ ալիք»-ը կարեւոր է համարում հասարակական, քաղաքական, վերլուծական հաղորդումների եր ազատ լրատվության ապահովումը, ինչպես նաեւ բազմակարծության սկզբունքի պահպանման ապահովումը:

«Մենք ապահավել ենք բոլոր շերտերի կարծիքները, պատրաստ ենք եղել հարթակ տրամադրել բոլոր քաղաքական ուժերին, բոլոր վերլուծաբաններին, 95 տոկոսը օգտվել է այդ հնարավորությունից, բաց ենք եղել բոլորի համար: Եթե ինչ-որ մեկը հրաժարվել ու չի եկել, դա մեր մեղավորությունը չի եղել:

Կովիդ-19-ի մասին առաջինը բարձրաձայնել է մեր հեռուստաընկերությունը, որի համար բավական անհարմար իրավիճակների մեջ ենք հայտնվել:

Ուժեղ լրատվական ծառայությունը «5-րդ ալիք»-ին բնութագրող առանցքային տրբերակիչ հատկանիշներից մեկն է:  «5-րդ ալիք»-ի «Հայլուր» լրատվական հաղորդումը պահպանել է անաչառությունը, ստույգությունը եւ բազմակարծությունը»,- ասաց «5-րդ ալիք» ՀԸ գործադիր տնօրենը:

Նրա խոսքով, «5-րդ ալիք»-ը իր մանկական կոնտենտը պարբերաբար վերազինում ու թարմացնում է ամենաթարմ մուլտերով ու գեղարվեստական ֆիլմերով. «Դրանք ներկայացնում ենք բացառապես հայերեն թարգմանությամբ»:

«5-րդ ալիք»-ը անդրադառնում է նաեւ ազգային, ժողովրդական երգարվեստին: Ուշադրությունից չեն վրիպել նաեւ ջազային, դասական, փոփ երաժշտության երկրպագուների նախասիրություններից: Այս նախագծերի կարեւագույնների շարքից է այս տարվա օգոստոսի 8-ին Հանովերից ուղիղ միացմամբ հեռարձակված Շողեր Հովեյանի համերգը: Դա բացառիկ համերգ էր»,-ասաց նա՝ հավելելով, որ ինչպես մինչեւ այժմ, այսուհետ էլ փորձելու են բացառել փողոցային լեքսիկոնով հաղորդումները իրենց եթերում:

«2018-ի օգոստոսին, երբ հեռուստաընկերության բաժնետերերը իրականացրեցին մի շարք բարեփոխումներ, մասնավորապես, աշխատանքներ տարվեցին աշխատակազմը արհեստավարժ աշխատակիցներով համալրելու, հավելյալ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու, հեռուստաարտադրանքի որակը բարձրացնելու ուղղություններով: Նախկին 44 աշխատողի փոխարեն այժմ հեռուստաընկերությունում աշխատում է 90 մարդ: Ավելացավ աշխատավարձի ֆոնդը, որը կազմում է 213 մլն228 հազար դրամ: Զգալիորեն աճեցին արտադրության եւ հեռարձակման ծախսերը: Նախկինի հետ համեմատած հեռուստաալիքի ծախսերն աճել են 3,5 անգամ: Այսպիսով, հեռուստաընկերության գործունեության համար տարեկան անհրաժեշտ է 319 մլն դրամ մուտք: Տվյալ պահին հեռուստաընկերությունտը չունի ոչ մի հարկային պարտավորություն: Մեր հեռուստաընկերության աշխատակիցների միջին ստաժը կազմում է 8 տարի:

Մենք վերցնում ենք դոկումենտալ ուղղությունը: Ես դրել եմ խնդիր տարեկան արտադրել ամենաքիչը 12 դոկումենտալ ֆիլմ: Բացի այդ 12-ը, ունենալու ենք նաեւ ավելի փոքր մասշտաբի ֆիլմեր էլի դոկումենտալ: Նաեւ մեր առջեւ խնդիր ենք դրել տարեկան ստեղծել մեկ գեղարվեստական ֆիլմ, բայց դա այնպիսի ֆիլմ պետք է լինի, որ մենք կարողանանք այդ ֆիլմը ոչ թե ցուցադրենք կինոթատրոններում, այլ ներկայացնենք փառատոնների: Փառատոնից վերադառնա, նոր ցուցադրենք հեռուստատեսությամբ: Այդ ֆիլմի նախագիծը պատրաստ է, ռեժիսորը Արամ Շահբազյանն է»,-ասաց Հարություն Հարությունյանը:

Այնուհետեւ 10 րոպեանոց ֆիլմ ցուցադրվել «5-րդ ալիք» հեռուստաընկերության մասին:

Նշենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում (ՀՌՀ) այսօր քննարկվում է հեռուստաընկերություններին լիցենզիա տրամադրելու հարցը:

25 հաճախականության մրցույթ է հայտարարվել: Դրանցից 6-ը հանրապետական նշանակության է, որին մասնակցում են 12 հեռուստաընկերություն, 9 մայրաքաղաքային, որին մասնակցում է 4 հեռուստաընկերություն եւ 10 մարզային, որոնց մասնակցում է 13 հեռուստաընկերություն:

Ռուսաստանի հետ ամենայն հավանականությամբ կկնքվի պայմանագիր եւ 1-2 սլոթ կտրվի ռուսական հեռուստաընկերություններին:

Հունվարին կհայտարարվեն մրցույթների արդյունքները:

Այսօր 6 հեռուստաընկերություն են ներկայացնելու իրենց ծրագրերը՝«Արմնյուզը», «Հայկական 2-րդ հեռուստաալիքը», «TV5»-ը, «Կենտրոն» հեռուստաընկերությունը, «Արմենիա»-ն եւ ATV-ն:

5-րդ հեռուստաալիք Հարություն Հարությունյան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին