f

Անկախ

Պարտված ղեկավարը չի կարող ոչ մի տեղ բանակցություններ վարել. օրակարգը կարող է լինել մեկը՝ նոր իշխանություններ, նոր բանակցություններ. Միքայել Մելքումյան


Հիմա չի կարող այլ օրակարգ լինել, բացի Նիկոլ Փաշինյանի հրաժարականից, համատարած ոտնահարվել է հայ ժողովրդի արժանապատվությունը. այս մասին ԱԺ արտահերթ նիստի իր ելույթում ասա ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա, դիմելով Փաշինյանին, նշեց, որ նման բան նրան ոչ ոք թույլ չի տվել, և եթե չի կարողանում կառավարել, պետք է հեռանաս անմիջապես: Ըստ Մելքումյանի՝պատերազմի սկսելու երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ-ից անհասցե դիմում էին միջազգային հանրությանը, այնինչ ինքն ասել է, որ պետք է դիմել ռազմավարական դաշնակցին:

«Ի՞նչ արեց միջազգային հանրությունը: Ամսի 29-ին պետական դումայում, երբ քննարկվեց այդ հարցը, լավ կլիներ մենք արդեն դիմած լինեինք նրանց, նրանք զանգեցին, ասացին՝ թուղթը կա, հենց հիմա գրպանս դրված է, գալիս ենք միջնորդական առաքելությամբ երկու ժամից Երևան, ապա Ստեփանակերտ, հետո Բաքու: Տեսա՞ք ինչ եղավ: Այն ժամանակ ի՞նչ խաղաղապահ, այն ժամանակ խաղաղապահի մասին էլ խոսք չկար, կար ռազմական դիտորդների մասին խոսք, հիմա էս ի՞նչ ենք անում, եթե դու չես տիրապետում իրավիճակին, ղեկավար, գերագույն գլխավոր հրամանատար, չես տիրապետում ինչ է լինելու… բա ո՞ւր է քո արտաքին քաղաքականությունը: Չկա՞ն պաշտոնյաներ Զոհրաբ Մնացականյանից հետո, որ պետք է շարքով հրաժարական տային, գնային»,- ասաց նա:

Պատգամավորը նորից ընդգծեց, որ հիմա պետք է մեկ օրակարգ լինի. «12 հազար քմ-ից դու թողել ես 2.7 հազարը, սա 100 տարվա մեջ անասելի ցավ է մեր ժողովրդի համար, բայց, Նիկոլ Փաշինյան, դու անմիջապես պետք է հեռանաս, որովհետև պարտված ղեկավարը չի կարող ոչ մի տեղ բանակցություններ վարել: Նոր իշխանություններ, նոր բանակցություններ. կարող է միայն այդ օրակարգը լինել»,- ընդգծեց նա:

Միքայել Մելքումյան Բարգավաճ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին