f

Անկախ

 «Հը, Փաշինյան, օգնեցի՞ն քեզ քո լյախերը». Իրակլի Չխեիձե


Մեր հարևան երկրի ներկայացուցիչը կարծում է, որ հայ ժողովուրդը կանգնած է անդունդի եզրին և հավաստիացնում է, որ ոչ ոքի համար գաղնիք չէ՝ Հայաստանին այս աղետին հասցրին Փաշինյանը և նրա հրոսակախումբը: Եվ զգուշացնում է՝ նման ղեկավարով կորուստները կարող են Արցախով չսահմանափակվել, ապագայում Հայաստանին ավելի մեծ մասշտաբի աղետներ են դարանակալել: Ուստի հանդուրժել նրա ներկայությունը հավասար է ինքներս մեզ ինքնասպանության փորձի ենթարկելու, որից հետո հայտնի չէ, թե քանի դար կպահանջվի նորից մեր պետականությունը վերականգնելու համար: Իսկ «հայ ժողովուրդը հաստատ արժանի չէ դրան», ամփոփում է նա:

«Գունավոր հեղափոխությունները», որոնք արվում են Արևմուտքի նուրբ ղեկավարությամբ, թերևս կարելի է համեմատել միայն պետական օրգանիզմը մահացու վտանգավոր վիրուսով վարակելու հետ: Դա ցիանի կալիում չէ, որ սպանում է վայրկենաբար, այլ քայքայում է ներսից աստիճանաբար: Եվ եթե ժամանակին ձեռնամուխ չլինես բուժման արմատական ձևերին, ապա այն մի երկու տարում լրիվ կքայքայի յուրաքանչյուր պետական օրգանիզմ:

Ուկրաինան՝ այս պնդումը հաստատող մեր աչքին  սովոր օրինակը, այսօր փոխարինվել է Հայաստանով: Երբ 2018 թ. Հայաստանում, համաձայն «գունավոր հեղափոխությունների» լավագույն ավանդույթներին (իսկ դրանց շարժիչ ուժը  միշտ էլ փողն ու դրանով գնված ամբոխն է եղել), իշխանության եկավ դեմագոգ Նիկոլ Փաշինյանը, ողջամիտ մարդու համար պիտի որ ակնհայտ լիներ՝ Հայաստանին ծանր փորձություններ են սպասում:

Հայաստանը կարող էր դասեր քաղել միկրոֆյուրեր Միխայիլ Սահակաշվիլու արյունալի դիկտատուրայի իննամյա պատմությունից, որ իշխանության բերվեց Վրաստանում «գունավոր հեղափոխության» ճանապարհով: Բայց, ինչպես հայտնի է, պատմության գլխավոր դասն այն է, որ ոչ ոք և երբեք նրանից դասեր չի քաղում:

«Եվրամետ երիտասարդության» հաղթական առաջնորդ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը կոռուպցիայի խնդիրը զենքի վերածեց քաղաքական հակառակորդների դեմ: Հին և փորձված հնարք: Նման տեխնոլոգիաներ են կիրառվել Սերբիայում, միջինասիական հանրապետություններում, Բելառուսում: «Կոռուպցիայի դեմ պայքարը» Միշիկո Սահակաշվիլու սիրած հաղթաթուղթն էր: Բայց փաստացի նրա արյունահեղ դիկտատուրայի ինը տարում կոռուպցիան Վրաստանում մի լավ ծաղկեց՝ դառնալով իշխող կուսակցության պետական քաղաքականությունը, պետական բյուջեն և կառավարական պաշտոնյաների գրպանները լցնող գրեթե գլխավոր միջոցը:

Նույնը տեղի ունեցավ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի կառավարման երկուսուկես տարում: Կոռուպցիան հաղթահարվե՞լ է: Ազատությունն ու ժողովրդավարությունը հաղթանակե՞լ են: Ոչ, Փաշինյանը գնում է Սահակաշվիլու հետքերով՝ բանտերը լցնում է իր քաղաքականության ընդդիմադիրներով ու ցուցարարներով: Հայաստանում բոցաշունչ հեղափախական Փաշինյանի կառավարման ժամանակ կտրուկ մեծացե՞լ են աշխատատեղերը, բարձրացե՞լ են աշխատավարձերն ու թոշակները, գներն իջե՞լ են, ժողովրդի կենսամակարդակը բարձրացե՞լ է: Դարձյալ ոչ: Ժողովուրդը նախկինից շատ ավելի է աղքատացել:

Հետևաբար ինչո՞վ էր զբաղված վարչապետ Փաշինյանը վերջին երկու տարում: Նրա հեղափոխական կառավարության ձեռքերն այնպիսի «մանրուքների», ինչպիսին տնտեսությունն է, պարզապես չէին հասնում, քանի որ այդ կառույցը զբաղված էր քաղաքական մրցակիցների հաշվեհարդարով:

Հայաստանի ողբերգությունն այն է, որ անորակ լրագրողը, հայտնվելով իշխանության ղեկին, նախ սկսեց պետական պաշտոններում իր մարդկանց նշանակել՝ ղեկավարվելով ընդսմին գլխավոր սկզբունքով՝ իր հանդեպ թեկնածուների անձնական նվիրվածությամբ: Նրա ցնորական փոփոխությունների հետևանքով բանակից, հետախուզությունից, իրավապահ և պետանվտանգության մարմիններից հեռացվում էին նրանք, որոնց լոյալությունը նոր իշխանությանը կասկած էր հարուցում, այսինքն՝ պրոֆեսիոնալները:  Իսկ որ պատասխանատու պաշտոններում բանիմաց մասնագետների փոխարեն նշանակվում էին պատահական մարդիկ, հաճախ անփորձ երիտասարդներ, վարչապետ Փաշինյանին քիչ էր հետաքրքրում:

Այսօր շատերն են համոզված, որ Փաշինյանը հանձնեց Արցախը նպատակաուղղված ու միտումնավոր: Ոչինչ չենք հաստատի, քանի դեռ չեն ներկայացվել ուխտադրուժ դավաճանության համապատասխան ապացույցները: Բայց այն, որ Փաշինյանը հնարավորինս թուլացրել էր հայկական ուժային կառոււյցները և հասել էր Հայաստանի մեկուսացմանը միջազգային ասպարեզում, մեր կարծիքով, անվիճելի է:

Փաշինյանը կարողացավ փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ անձնական հաշիվները մաքրելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, թեպետ հեղափոխության ալիքի վրա խոստացավ ժողովրդին, որ «վենդետա չի լինելու»: Մինչդեռ Ռուսաստանը քանի անգամ խնդրեց ձեռնպահ մնալ քաղաքական հաշվեհարդարներից, առավել ևս, որ իրավական տեսանկյունից Քոչարյանին մեղադրանք ներկայացնելու հիմքեր չկային: Բացի այդ, Փաշինյանը հետ կանչեց ՀԱՊԿ-ում Հայաստանը ներկայացնողին, որպեսզի դատի նրան: Ինչպե՞ս կարելի էր նման հրապարակային ապտակից հետո օգնություն սպասել այդ ռազմական կազմակերպությունից:

Փաշինյանը Նավալնու կողմնակիցներին թույլ տվեց, որ Հայաստանում սեմինար անցկացնեն, որի ընթացքում սովորեցնում էին, թե ինչպես Ռուսաստանում հեղաշրջում իրականացնել: Փաշինյանի և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի թելադրանքով նրա ոչ ադեկվատ քաղաքականության շնորհիվ Իրանը 30 տարվա ընթացքում առաջին անգամ արցախյան հարցի կապակցությամբ հանդես եկավ Ադրբեջանի կողմից: Թեպետ Իրանը երեք տասնամյակ շարունակ Հայաստանի համար անվտանգության և տնտեսության բնագավառներում երկրորդ կարևոր գործընկերն էր Ռուսաստանից հետո:

Ինչի՞ վրա էր Փաշինյանը հույսը դրել՝ իր ժողովրդին հասցնելով անդունդի եզրին: ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օգնությա՞ն: Իսկ գուցե Լեհաստանի և Ռումինիայի՞, որոնք համակարգում էին Հայաստանում ՆԱՏՕ-ի հետ կապերը: Բայց նույնիսկ հայկական հզոր սփյուռքը ոչինչ չկարողացավ կորզել եվրոպական երկրների և ԱՄՆ-ի կառավարություններից, բացի աջակցության հռետորական հայտարարություններից:

Ի՞նչ հույս կարող էր ունենալ Հայաստանը Արցախի համար պատերազմում Փաշինյանի օրոք, եթե Ալիևը զգուշացնում էր, որ ադրբեջանական բանակը թվաքանակով գերազանցում է ողջ Արցախի բնակչությանը: Ի լրումն՝ Թուրքիայի լայնածավալ և համակողմանի օգնությունը զորքերով, հատուկ ջոկատներով, ռազմական ղեկավարությամբ և տեխնիկայով, Պակիստանի օգնությունը, Իսրայելի ռազմա-տեխնիկական օգնությունը, մի քանի հազար վարձկանների ներկրումը Սիրիայից և Լիբիայից: Այս ամենին Փաշինյանը կարող էր հակադրել միայն երկրի ու բանակի ապաշնորհ կառավարումը, ինչպես նաև արևմտյան գործընկերների հետ կապած հույսը: Այնպես որ ուզում ես հարց տալ՝ հիշելով Տարաս Բուլբայի նվիրական հարցը. «Հը, Փաշինյան, օգնեցի՞ն քեզ քո լյախերը»:

Նույնիսկ նման ձախողակ ղեկավարության պայմաններում և չնայած հակառակորդի կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի մեծ գերազանցությանը՝ ազատամարտիկների և կամավորների քաջության ու վճռականության շնորհիվ ադրբեջանա-թուրքական եռօրյա բլիցկրիգը հաջողվեց ձախողել: Մարդիկ շարունակում էին պաշտպանել հայրենի հողը: Եվ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը գնաց մի արարքի, որ փաստացի ազգային դավաճանություն է: Անհասկանալի հանգամանքներում հանձնեց անառիկ Շուշին, որ առանցքային բարձունք է Արցախում: Փաշինյանն ամոթալի կապիտուլյացիա ստորագրեց, որը հարկադրում է հայերին թողնել իրենց տները Քարվաճառի և Բերձորի շրջաններում: Հայաստանի վարչապետին այդ քայլին է հանգեցրել, իր խոսքով, իբր ռազմական ղեկավարությունը՝ համոզելով, որ «հետագա ռազմական գործողություններն անհնարին են»: Այնինչ այժմ պարզ է դառնում, որ Փաշինյանը հրաման չի տվել ժամանակին հայկական բանակին պաշտպանել Արցախը և ժամանակին օգնություն չի խնդրել իր ռազմավարական դաշնակցից՝ Ռուսաստանից: Նա լուր էր սպասում «լյախերից», որոնք իրենց հերթին Փենսիլվանիայի նահանգում չէին կարողանում գլուխ հանել ընտրողների ձայներից:

Փոխանակ հրաման տալու Հայաստանի զինված ուժերին՝ Փաշինյանը դիմեց հերթական պոպուլիստական քայլին՝ «կռվելու» ուղարկեց Արցախ իր կնոջն ու որդուն: Դիվանագիտալան լեզուն նման արարքը գնահատելու համար չափազանց աղքատ է: Իսկ հասարակ մարդկանց լեզվով գտել է արժանի դարձվածքը՝ «էժանագին դերասանություն»:

Այսօր արդեն այնքան էլ կարևոր չէ՝ դավաճան է Փաշինյանը, թե պարզապես հիմար: Փաստն այն է, որ նա հայկական պետությունը հասցրել է անդունդի եզրին: Արցախը տալիս էր գյուղատնտեսական ապրանքների մեկ երրորդը, իսկ հիմա Հայաստանը հերթական անգամ պետք է լուծի տասնյակհազարավոր փախստականների հարցը, որոնք, Փաշինյանի շնորհիվ, ստիպված են լքել իրենց հայրենի տները և այրել: Ապահովության համար Նիկոլ Փաշինյանն իրեն էլ  է մտցրել տուժածների ցուցակը: Երբ իր դավաճանությունից գազազած բնակչությունը սկսեց գրոհել կառավարական հաստատությունների վրա, հայտարարեց իր ժամացույցի և օծանելիքի կորստյան մասին: Այ, այսպիսի դժբախտություն:

Այսօր հայ ժողովուրդը կանգնած է հերթական ծանր փորձության առջև: Դավաճանը, որ տենչում էր ԱՄՆ-ի և Եվրամիության օգնությունը, բայց ամեն կերպ հեռու էր պահում իրեն Ռուսաստանից, երկիրը հասցրեց իսկական աղետի: Իսկ հիմա ցանկանում է իր վրայից գցել պատասխանատվությունն այն մարդկանց վրա, որոնք գործընթացի հետ կապ չունեն: Այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանին «գունավոր աղետի» հասցրին Փաշինյանը և նրա հրոսակախումբը: Նման ղեկավարով կորուստները կարող են Արցախով չսահմանափակվել: Ապագայում Հայաստանին ավելի մեծ մասշտաբի աղետներ են դարանակալել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն բազմիցս է ապացուցել, որ իրեն դարակ ճամարտակություններով չես վախեցնի, և այդ դեպքում հարկ է մտածել, թե քանի դար է անհրաժեշտ հայ ժողովրդին, որպեսզի կրկին վերականգնի իր պետականությունը: Ավելի լավ է իր վրա նման ինքնասպանության փորձեր չանի: Հայ ժողովուրդը հաստատ արժանի չէ դրան:

Աղբյուրը՝ EurAsia Daily

Աշխարհում արցախյան պատերազմ Իրակլի Չխեիձե

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին