f

Անկախ

Լուկաշենկոն կարող է լիազորությունների մի մասը խորհրդարանին և կառավարությանը փոխանցել


BelTA  լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ինքը կարող է իր լիազորությունների շուրջ 70% -ը փոխանցել խորհրդարանին և կառավարությանը:  Գրում է Gazeta.ru-ն:

«Մենք վերջերս պայմանավորվել ենք խորհրդարանի ղեկավարության հետ, որ նախագահի լիազորությունների 70-80% -ը խորհրդարանին, կառավարությանը և այլ կառույցներին փոխանցելու համար չպետք է խախտել սահմանադրությունը», - ասել է  Լուկաշենկոն:

Նրա կարծիքով, հանրապետությունում հնարավոր կլինի  ստեղծել մի համակարգ, որի շրջանակներում  օրինագծերը կընդունի խորհրդարանը,  իսկ հետո  ստորագրության  համար  կուղարկվեն նախագահին:

Բելառուսում բողոքի ցույցերը շարունակվում են երրորդ ամիսն անընդմեջ: Դրանք սկսվեցին այն բանից հետո, երբ հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտարարեց օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթող:

Ընդդիմության թեկնածուների բոլոր շտաբները հայտարարեցին, որ չեն ճանաչում ընտրությունների  պաշտոնական արդյունքները: Ցուցարարներին աջակցում էին խոշոր  արդյունաբերական ձեռնարկությունների աշխատակիցները՝  գործադուլ հայտարարելով:  Ցուցարարների դեմ ուժայինները օգտագործել են հատուկ տեխնիկա, ձայնային  նռնակներ և ռետինե փամփուշտներ:

Ավելի ուշ հանրապետության  նախագահի   նախկին  թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարեց երկրում Ընդդիմության համակարգող խորհրդի ստեղծման մասին, որը պետք է նպաստի իշխանության փոխանցմանը: Մինչդեռ Լուկաշենկոն մեղադրեց արևմտյան երկրներին բողոքների   կազմակերպման  մեջ և պահանջեց քրեական գործ հարուցել խորհրդի անդամների դեմ:

Հոկտեմբերի 26-ին Տիխանովսկայան հայտարարեց երկրում համապետական ​​գործադուլ սկսելու մասին:

Աշխարհում Բելառուս Ալեքսանդր Լուկաշենկո

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին