Երեկ երեկոյան ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց մի գրառում, որն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված առանձնապես ծանր մի շարք հանցագործությունների հատկանիշներ: Այս մասին Facebook_ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
«Մեկ Հայաստան» կուսակցության իրավական հանձնախումբը ներկայումս պատրաստում է հանցագործության մասին հաղորդում, որը պատրաստ լինելուն պես կներկայացվի ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով հարուցել քրեական հետապնդում ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»,-նշել է նա: