f

Անկախ

«Փաստ». Չնայած ճնշումներին, կլինեն այլ հեռացողներ


«Փաստ» օրաթերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավոր արդեն իսկ խոստովանել է, որ օրերս խմբակցության անունից տարածված հայտարարությունից տեղյակ չեն եղել, իսկ եթե տեղեկացվել են, ապա միայն հայտարարության առաջին մասից:

«Փաստ» թերթի տեղեկություններով, սա լուրջ դժգոհություններ է առաջացրել խմբակցությունում, որի անդամների մի զգալի մասն առանց այդ էլ, մեղմ ասած, գոհ չէ, որ ստիպված է խուսափել հանրության մեջ դուրս գալուց, մարդկանց աչքերի մեջ նայելուց, քանզի փաստացի պատասխանատվություն ստանձնեց Փաշինյանի ստորագրածի համար:

Այս մասին իմանալով՝ վերջինիս կողմից ամեն ջանք գործադրվում է, որ խմբակցությունից նոր հեռացողներ չլինեն: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, խմբակցությունից հեռացած Վարդան Աթաբեկյանի տան մոտ գիշերը «իմքայլական» որոշ պատգամավորների «հավաքվելն» առաջին հերթին «մեսիջ» էր մյուսներին, որ չհամարձակվեն «թռնել»:

Զուգահեռ անհավանական մեծ թափով միացվել է «ֆեյքերի ֆաբրիկայի» հոսքագիծը, որպեսզի անվանարկվեն նման քայլ անողները եւ ընդհանրապես փորձեն արդարացնել ստորագրված կապիտուլյացիոն համաձայնությունը:

Մյուս կողմից՝ մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշ պատգամավորների կողմից կլինեն «երդման տեքստեր», որ երբեք թիմը չեն լքի, ինչպես նաեւ «կոլեկտիվ դատապարտումների» տեքստեր հեռացողների հասցեին: Սակայն, ըստ նույն աղբյուրների, կլինեն պատգամավորներ ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ, որոնք ի վերջո որոշում կկայացնեն ու կհեռանան:

Ի դեպ, գործադիրում նման շարժ արդեն նկատելի է, թեպետ ոչ ամենավերին էշելոններում: Մեր տեղեկություններով, չնայած իրականացվող ճնշումներին, սա մեծ թափ է ստանալու, եթե այս վիճակը մի քանի օր էլ շարունակվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Իմ քայլը

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին