Համացանցում ակտիվորեն շահարկվող լուրերն այն մասին, թե իբր «Եղնիկներ»-ի զորամասի մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պետք է լքի զբաղեցրած դիրքերը, և որին իբր ընդդիմանում է հրամանատար Կարեն Ջալավյանը, իրականությանը չի համապատասխանում:
«Տվյալ տեղամասում ՊԲ ստորաբաժանումները շարունակում և շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն»,-ասված է Արցախի ՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ: