f

Անկախ

Ադրբեջանի հաղթանակն ու Շվեյցարիայի մութ դերակատարությունը


Լեռնային Ղարաբաղի հակամարտության ելքն ի նպաստ Ադրբեջանի ստիպում է վերհիշել, թե Շվեյցարիան քսան տարի շարունակ ինչ սերտ հարաբերությունների մեջ է մտել Ալիևների բռնապետական վարչակարգի հետ։

Պաշտոնապես կշնորհավորի՞ արդյոք Շվեյցարիան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում տարած ռազմական գործողությունների հաղթանակի առիթով։ Հավանաբար՝ ոչ։ Բայց եթե Ադրբեջանի կառավարությունն այս պատերազմը շահել է, մի քիչ պարտական է Շվեյցարիային։ Շվեյցարիայի ու Ադրբեջանի տնտեսական և քաղաքական  դաշնակիցային ծանրակշիռ հարաբերությունների սկիզբը դրվեց 2000թ․` Ադրբեջանի պետական նավթային ընկերության` ՍՈԿԱՐի զարգացմամբ։

Ադրբեջանի երեսնամյա սպասումից հետո հաղթանակի հաջորդ օրը հարկ եմ համարում ներկայացնել այս պատմության մեջ ունեցած Շվեյցարիայի դերակատարությունը։ Շվեյցարիան Ադրբեջանի անկախությունը ճանաչել է 1991թ․ և հաջորդ տարին սկսել է Բաքվի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Սակայն ամեն ինչ իրականում սկսվեց 2000թ․, երբ Հեյդար Ալիևը՝ այսօրվա նախագահի հայրը, մասնակցեց Դավոսի ֆորումին, որտեղ հանդիպեց դաշնային խորհրդական (հավասարազոր է նախարարին) Կասպար Վիլիժեին։ Վերջինս նույն տարվա հոկտեմբերին հրավիրվեց Ադրբեջան։

Այցելություններ գրեթե ամեն տարի

 2003թ․ Իլհամ Ալիևը հաջորդեց իր հորը։ Հաջորդ տարիներին երկու երկրներն ստեղծում են Առևտրի և տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովը։ 2006թ․ Շվեյցարիայի համադաշնության փոխնախագահ Միշլին Կալմի-Ռեյը պաշտոնական այց է կատարում Բաքու։ 2007թ․ Ադրբեջան է այցելում նախորդ տարին Շվեյցարիայի նախագահի պաշտոնն զբաղեցրած Մորից Լոյենբերգերը։ Նույն տարին Ադրբեջան է գնում նաև Շվեյցարիայի Ազգային Խորհրդի նախագահ Քրիստին Էգերզեգի-Օբրիստը։ Հաջորդ տարի ձևավորվում է Շվեյցարիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը, որը ղեկավարում էր Կանտոնային Խորհրդի պատգամավոր Ֆիլիպո Լոմբարդին։

Այցելությունները չեն դադարում։ 2008թ․ ճանապարհորդելու հերթը նախագահ Պասկալ Կուշպենինն է։ 2009թ․ Համադաշնության նախագահ Հանս-Ռուդոլֆ Մերցը Շվեյցարիա է հրավիրում Իլհամ Ալիևին։ 2011թ․ երեք կին դաշնային խորհրդականներ (համազոր է նախարարին)՝ Միշել Կալմի-Ռեյը, Էվլին Վիդմեր-Շլումֆը և Դորիս Լոյթարդը ճամփորդում են Բաքու՝ Դաշնային Խորհրդի ամենամյա ուխտավայրը։

2012թ․ գալդ բարի ՍՈԿԱՐ

Ադրբեջանի դեսպանությունը երկար ցուցակով փաստագրել է Բեռնի ու նախագահ Ալիևի միջև փոխգործակցության ժամանակագրությունը։ 2012թ․ Ադրբեջան է այցելում Արտգործնախարարության քարտուղար Իվ Ռոսիեն՝ քննարկելու երկկողմ քաղաքական, տնտեսական և էներգետիկ համագործակցության հարցերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Նույն տարին Ցյուրիխում բացվում է ՍՈԿԱՐի առաջին բենզալցակայանը։ Հիշեցնեմ, որ հենց այդ տարի էր ադրբեջանական կառավարությունը Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ռաֆի Մարտինետիին նվիրել հինգ միլիոն եվրո։

2008թ․ արդեն ՍՈԿԱՐը Ժնևում սկսել էր թրեյդինգային գործունեություն ծավալել։ Կամաց-կամաց Շվեյցարիան պատվեց ՍՈԿԱՐի 190 բենզալցակայաններում տեղադրված Ադրբեջանի դրոշի գույներով։ Բացի այդ, ընկերությունը վառելանյութ է մատակարարում Ժնևի և Ցյուրիխի օդանավակայաններից օգտվող ինքնաթիռներին։ Ավելին, ՍՈԿԱՐի գործընկերը Միգրոլինո խանութների ցանցն է, որտեղ նույնպես բենզալցակայաններ են տեղակայված։ Դա ընդվզում առաջացրեց Շվեյցարիայի գերմանական մասի՝ Հայոց Հարցով մտահոգ շրջանակներում։ Հայաստան-Շվեյցարիա միության ներկայացուցիչներից մեկն ասել էր՝ «ՍՈԿԱՐի դրամարկղը մտնող յուրաքանչյուր լումա օգտագործվում է զանգվածային ոչնչացման զենք գնելու և իրենց հողը պաշտպանող խաղաղ բնակիչներին ու զինվորներին սպանելու համար»։

Անդրադրիատիկի խողովակաշարի կառուցումը

Եվ իհարկե շատ փողեր են Շվեյցարիայից հոսում Ադրբեջան։ Ըստ Էռնստ&Յունգի կազմած 2019թ․ ՍՈԿԱՐի հաշվետվության, ընկերության 45 միլիարդ ֆրանկի հասնող ֆինանսական հոսքերի 84%-ը գալիս է Շվեյցարիայից։ 2018թ․ ֆինանսական հոսքերը հասնում էին 30 միլարդ ֆրանկի։ Ուստի կարող ենք հաստատել, որ կարճ ժամանակահատվածում Շվեյցարիան դարձել է Ադրբեջանը սնուցող շատ կարևոր աղբյուր։ Եվ այդ տարիների ընթացքում էր նախապատրաստվում Լեռնային Ղարաբաղի հայաթափմանն ուղղված անխուսափելի պատերազմը։

Միևնույն ժամանակ շվեյցարացի պաշտոնյաները շարունակում էին այցելությունները։ 2013թ․ Յոհան Շնայդեր-Ամանը (Դաշնային Խորհրդի անդամ, Տնտեսական հարցերի, կրթության և գիտության նախարար), 2014թ․ Դիդիե Բուրխալտերը (Համադաշնության նախագահ) և 2016թ․ Ուելի Մաուրերը (Ֆինանսների նախարար) այցելում են Բաքու։

Բայց Շվեյցարիան միայն նավթով չէ հետաքրքրված։ Կա նաև Անդրադրիատիկի գազամուղի ծրագիրը, ըստ որի Իտալիայով և Ադրիատիկ ծովով Ադրբեջանից եվրոպական շուկա պետք է տեղափոխվի կասպյան գազը։ ՍՈԿԱՐին է պատկանում այս ծրագրի 20% բաժնեմասը, իսկ շվեյցարական Աքսպո ընկերությանը՝ 5%-ը։ Ոչինչ պատահական չէ․ Անդրադրիատիկ խողովակաշարի ծրագիրը գրանցված է Զուգի կանտոնի Բաար համայնքում։

Գործնական հարաբերությունների մութ ծալքերը

Երկու երկրներին վերաբերող այս ամբողջ պատմության մեջ ինչ-որ մութ բաներ կան։ Ադրբեջանում մարդու իրավունքներին, քաղաքական իրավունքներին ու ազատ լրատվությանը, ազատազրկման պայմաններին կամ խոշտանգումներին առնչվող մեղադրանքները երբեք չեն խանգարել, որ Բաքու մեկնած շվեյցարացի բարձրաստիճան պաշտոնյաները միշտ էլ ժպիտով սեղմեն Իլհամ Ալիևի ձեռքը։ Երկար տարիներ ի վեր այս երկրի վարկը միջազգային թատերաբեմում արատավորված է կոռուպցիայի ծանր մեղադրանքների պատճառով։

Բեռնում է գործում նաև Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբն իր 25 անդամներով, որի համանախագահներն են Լիզա Մացոնը և Կառլո Սոմարուգան։ Ըստ Կառլո Սոմարուգայի՝ Դաշնային Խորհուրդը չխառնվեց վերջերս Լեռնային Ղարաբաղում տեղի ունցող դեպքերին, բայց իրականում «Չենք կարող ասել, որ Շվեյցարիան չեզոք էր այս հակամարտությունում։ Համադաշնությունը շուտվանից է արել իր տնտեսական ընտրությունը»։

 

Հեղինակ՝ Էրիկ Ֆելե, շվեյցարացի լրագրող

Թարգմանությունը՝ Անուշ Բեժանյանի

Աղբյուրը՝ https://www.lematin.ch/story/victoire-de-lazerbaidjan-le-role-trouble-de-la-suisse-600994745729#commentSection

Շվեյցարիա ԼՂ հակամարտություն Արցախ խմբագրի ընտրանի

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին