f

Անկախ

Նիկոլ Փաշինյանն ամենավերջին դավաճանի նման ծախել է, ԼՂՀ-ն և կապիտուլացրել է ՀՀ-ն. նա պետք է րոպե առաջ հրաժարական տա, և ձևավորվի հայրենիքի փրկության կոմիտե. Միհրան Հակոբյան


Նիկոլ Փաշինյանն ամենավերջին դավաճանի նման ծախել է, հանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և կապիտուլացրել է Հայաստանի Հանրապետությունը: Նա պետք է րոպե առաջ հրաժարական տա, և ձևավորվի հայրենիքի փրկության կոմիտե: Այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի: Այս մասին ընդդմիադիր քաղաքական ուժերի և քաղաքացիների՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քայլերթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:

«Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հեռանա, որ հնարավորություն ունենանք գոնե փրկվել, գոնե ինչ-որ բան փլատակներից փրկել: Այլ տարբերակ գոյություն չունի, Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, նա քաղաքական դիակ է, նա րոպե առաջ պետք է հեռանա, ու դա հենց իր համար եմ ասում, որովհետև մարդիկ գերեզմաններ են կորցրել, Նիկոլ Փաշինյանը մարդկանց գերեզմաններն է հանձնել: Նիկոլ Փաշինյանի նախնիների գերեզմանները հանելու են, տան իր ձեռքը: Դա է Նիկոլ Փաշինյանի վաստակը»,-հայտարարեց նա՝ նշելով, որ եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա հիմա, հնարավորություն կունենա փրկվել, ինչ-որ տեղ կորել, չհեռանալու դեպքում ավարտը վատ է լինելու:

«Մինչև նոյեմբերի 15-ի՝ Քարվաճառի հանձնումը, մենք հաշված ժամեր ունենք և այդ հաշված ժամերից մենք կարող ենք հիմա բոլոր քաղաքական, ապաքաղաքական, հասարակական ուժերով փրկության կոմիտե ձևավորել, ինչ-որ ձևով փրկել այս դավադրությունից: Նիկոլ Փաշինյանը 44 օր դավաճանաբար մարդկանց գլխի տակ «փափուկ բարձ» դրեց, Արծրուն Հովհաննիսյանի միջոցով հանգստացրեց ժողովրդին և հանձնեց: Հիմա մի քանի ժամ ունենք՝ փրկելու գոնե այն, ինչ հնարավոր է՝ Քաշաթաղը, Դադիվանքը, շահումյանցիներին»,-ասաց Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ արել է այն, ինչ կարողացել է: «Նրա արածի գագաթնակետը Արցախը հանձնելն էր ու Հայաստանը կապիտուլացնելը: Նոր մարդիկ շանս են՝ ինչ-որ բան փրկելու: Այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի»,-հայտարարեց Միհրան Հակոբյանը:

Հիշեցնենք, որ քայլերթի մասնակիցների թվում են Երևանում ապաստան գտած արցախցիները, պատերազմում հարազատներ ու ընկերներ կորցրած քաղաքացիներն ու Արցախի ճակատագրով մտահոգվածները։ Քայլերթի մասնակիցները նշում են, որ ի հեճուկս վարչապետի խոստման, թե որևէ բան գաղտնի չի բանակցվելու, և ժողովուրդն է որոշելու Արցախի հարցում յուրաքանչյուր բան, Նիկոլ Փաշինյանը գաղտնի որոշում է կայացրել և Արցախը կապիտուլացնելու փաստաթուղթ է ստորագրել։

Միհրան Հակոբյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին