«Իմ քայլը» դաշինքը, որպես պառլամենտական կառավարող մեծամասնություն, հրաժարվում է լինել իշխանություն, հետևաբար այս պահին իշխանություն չունենք: Այս մասին գրառում է կատարել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության մասին, որով նախատեսվում է Արցախի 7 շրջանները, ինչպես նաև այն բնակավայրերը, որոնք Ադրբեջանը գրավել է պատերազմի ընթացքում, թողնել Ադրբեջանի կազմում։ Խմբակցությունն անդրադարձել է նաև դժգոհության ալիքին ու ընդդիմության կազմակերպած ակցիաներին։