f

Անկախ

Արայիկ Հարությունյան, Դուք պատասխանատու եք Արցախն Ադրբեջանին հանձնելու մեջ․ Արցախի ԱԺ պատգամավոր


ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն իր ֆեյբուքյան էջում գրել է․

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ ՀԵՌԱՑԵ՛Ք, ԴՈւՔ ԵՎ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՇԱՏ ՇՈւՏՎԱՆԻՑ ԿՈՐՑՐԵԼ ԵՔ ՁԵՐ ՎՍՏԱՀՈւԹՅՈւՆԸ ՄԵՐ ԵՐԿՈւ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԵՎ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ Ու ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ!!! Երբ լսեցինք Նիկոլի պահանջով Արայիկ Հարությունյանի արված ֆեյսբուքյան լայվը, պարզից էլ պարզ էր, որ այն ծայրից ծայր բանսարկություն էր։ Արայիկ Հարությունյան՝ Դուք պատասխանատու եք Արցախն Ադրբեջանին հանձնելու մեջ։

Իսկ հիմա խնդրում ենք Արցախի Հանրապետության դեռևս գործող նախագահ Արայիկ Հարութունյանին պատասխանել հետևյալ հարցերին.

* Ինչու Նիկոլի և Արգիշտի Քյարամյանի հետ քանդեցիք ու բարոյազրկեցիք ԱԱԾ-ն, որ հետո կանգնեցիք դատարկ տաշտակի առաջ։

* Ինչու հրաժարվեցիր հանդիպել Արցախի առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին։ Նիկոլն է՞ր արգելել։

* Ինչու չընդդիմացար Նիկոլին, երբ տեսնում էիր, որ նա բանակցությունները ակնհայտ տանում է փակուղի և վարում պարտվողական քաղաքականություն

ռուսներն առաջարկեցին հանձնել 5 շրջան ու պահել Լաչինը, Քելբաջարն ու ամբողջ Արցախը։

* Ինչու չհանեցիր Մասիս Մայիլյանին, որի մուտքը Ռուսաստան արգելված է, քանի որ սորոսականի պիտակ ունի։ Մինչև վերջ պահեցիր։

* Ինչու թողեցիր, որ Աննա Հակոբյանը միջամտի ռազմական գործողություններին։ *

Ավելին, Փաշինյանի իշխանության գալուց բազմիցս հայտարարել եք, որ լինելով Արցախի պետնախարար մասնակցել եք հեղափոխությանը, լինելով պետական պաշտոնյա օժանդակել ՀՀ-ում իշխանության բռնազավթմանը: Բազմաթիվ անգամ Վիտալի Բալասանյանը հանդիպելով Ձեր հետ խնդրել ու հորդորել է, որ հեռու մնաք Նիկոլի հակահայ պրոյեկտից՝ ընդհուպ այն արել է հրապարակային: Հարց՝ արդյոք կայիք Նիկոլի պրոյեկտում: Սեպտեմբերի 27-ին, ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից անցած երկու օր, Վիտալի Բալասանյանը , մարտական գեներալներն ու հրամանատարները Ձեզ և Նիկոլին նույնիսկ խնդրել են, որ նրանց վստահեք ամենածանր ճակատը: Շուշիի ուղղությամբ, երբ, որ մեր զորքերը նահանջում էին, կրկին Վիտալի Բալասանյանը խնդրեց իրեն վստահել այդ ճակատը: Դուք և Նիկոլը մերժեցիք: Արդյոք պլանավորված էր Շուշին հանձնելը, պատասխանը տվեք:

Արայիկ Հարութունյան հեռացեք, Դուք և Նիկոլ Փաշինյանը շատ շուտվանից կորցրել եք ձեր վստահությունը մեր երկու հայկական հանրապետությունների և մեծ հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ:

Մետաքսե Հակոբյան Արայիկ Հարությունյան Արցախի ԱԺ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին