f

Անկախ

ՇԱՀԵՐ, ՇԱՀԵՐ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ


Հետևում ես տարբեր գործիչների խոսքերին և չգիտես ինչ ասես։ Մեկը, որ 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո, իր իսկ ստեղծած խմբի հետ քայլում և գոչում էր «Հող հանձնողին, հանձնենք հողին», այսօր լուռ է։ Մեկ այլ գործիչ, ցույցերի էր մասնակցում և փրփուրը բերանին գոչում, թե Սերժ Սարգսյանը պատրաստվում է հողերը հանձնել, ըստ Լավրովի պլանի։ Այսօր սույն գործիչը, նույնպես փրփուրը բերանին, հայհոյում է նախկիններին․․․պատերազմում պարտվելու համար և կրծքով պաշտպանում, իրական պարտվողին և խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրողին։ Մեկ ուրիշը, որ ծաղրում էր Սերժ Սարգսյանին, 800 կորցրած հեկտարը, «անպետք հողեր» , անվանելու համար, այսօր, կարծես, համակերպվելով է հայրենիքի կորստի հետ, ընդամենը լուրջ բացատրություններ է պահանջում, հանրությանը հանգստացնելու համար։

Եվս մեկը, որ Յուրի Խաչատուրովին մեղադրում էր ապրիլյան պատերազմի ժամանակ բիլիարդ խաղալու և այդ 800 հեկտարը ծախելու մեջ, նույնպես լռում է։

Հարգելիներս, այդ ի՞նչ պատահեց ձեզ հետ։ Հող հանձնել չէր կարելի Սերժ Սարգսյանի ժամանակ, բայց կորցնել Արցախը, հաջորդաբար Սյունիքը և ողջ Հայաստանը ներկաների ժամանակ կարելի է։ Հաաա, մոռացել էի, պարտության համար մեղավոր են նախկինները։ Այդ դեպքում, ինչու՞ ձեր պաշտելի վարչապետը ստանձնեց պատասխանատվությունը։ Միթե՞ չեք հասկանում, որ պարտության համար միշտ, շեշտում եմ՝ միշտ պատասխանատու է գործող իշխանությունը։ Գիտեմ, որ շատ լավ էլ հասկանում եք։ Ողղակի, կամ լավագույն դեպքում, չեք ուզում ընդունել ձեր կոպիտ սխալը նվիրվելու վարչապետին, կամ առաջնորդվում եք զուտ անձնական շահերով։ Առավել վատթար տարբերակը՝ պատվեր կատարելն է։

Վարչապետն ու Արցախի նախագահը պարտության համար մեղադրում են բոլորին՝ զինվորականներ, կամավորներ, ժաղովուրդ։

Եթե, ինչ ասում են սույն պարոնները ճիշտ է, ապա առավել ևս նրանք պետք է հրաժարական տան , իրենց ապիկար իշխանության, կազմակերպչական հմտություններ չունենալու և հազարավոր զոհեր տալով, կապիտուլյացիայի և ողջ հայ ազգին նվաստացնելու համար։

Եվ, ցավոք, հանրության, հուսով եմ չնչին հատվածը, նախկինների նկատմամբ ատելությունից կուրացած, ոչ միայն հաշտվում է հայրենիքի կորստի հետ, այլև շարունակում պաշտել իր առաքյալին։

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում Իմ քայլը Նիկոլ Փաշինյան համաձայնագիր հրադադարի մասին

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին