f

Անկախ

Ռուսաստանի և Թուրքիայի բիրտ ուժը Կովկասում տագնապի ազդանշան է Արևմուտքի համար. The Telegraph (Մեծ Բրիտանիա)


Պուտինի և Էրդողանի դուետը հերթական անգամ ցույց տվեց, որ երբ բանը հասնում է ուժի, ոչ թե ժեստերի քաղաքականությանը, խաղի տերերը հենց իրենք են: Նման կարծիք է հայտնում Օքսֆորդի Ճգնաժամային իրավիճակների հետազոտական ինստիտուտի տնօրեն Մարկ Օլմոնդը (Mark Almond)՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի մասին խաղաղ համաձայնությունը, որը, ըստ նրա, ցույց է տալիս Արևմուտքի անկարողությունը: Անշուշտ, սույն հեղինակին և նրա երկրին մտահոգում են այն դասերը, որ քաղեցին մեր պատերազմից իրենց շահերի համար, այնուամենայնիվ նա բավական անկեղծ է և՛ իրենց, և՛ Ռուսաստանի գնահատականներով՝ ասելով որ մեր դաշնակից Ռուսաստանը մեզ մատնեց բախտի քմահաճույքին, իսկ Արևմուտքը նույնիսկ չփորձեց կոկորդիլոսի արցունքներ թափել մեզ համար:

Ադրբեջանցիները պարում էին իրենց քաղաքների փողոցներում, իսկ հայերը գրոհեցին իրենց վարչապետի կաբինետը, երբ հայտարարվեց, որ Վլադիմիր Պուտինն աջակցել է իրենց երկրների միջև ավելի քան մեկ ամիս ձգված կատաղի պատերազմի ավարտմանը: Բաքվի հրճվանքի և Երևանի դառն արցունքների խիստ հակադրությունը որևէ կասկած չի թողնում, թե ով է հաղթել այդ պատերազմում:

Հասկանալի է՝ ճակատամարտը Հարավային Կովկասի բարձր լեռներում հաղթեց էներգառեսուրսներով հարուստ Ադրբեջանը, բայց արտաքին աշխարհի համար հարցն այն է, թե ինչ խոշոր տերություններ օգուտ քաղեցին այդ ելքից և ինչու էր Արևմուտքը բացակա այն պահին, երբ լուծվում էր առանցքային էներգետիկ միջանցքի ճակատագիրը:

Կրեմլը հանգիստ խղճով ճակատագրի քմահաճույքին մատնեց իր անվանական դաշնակցին, երբ Ադրբեջանի լավ զինված բանակը հարձակվեց հայերի վրա՝ կիրառելով ընդսմին ամենաժամանակակից իսրայելական և կանադական ռազմական տեխնիկան: Սակայն իր հաղթանակով Ադրբեջանը պարտական է առաջին հերթին թուրքական «Բայրաքթար» անօդաչուներին, ինչպես նաև այն փաստին, որ ադրբեջանական զորքերը պատրաստություն էին անցել և գործում էին Թուրքիայի ռազմական խորհրդականների ղեկավարությամբ, ավելի ստույգ՝ ՆԱՏՕ-ի: Չնայած բողոքի ցույցերին, որոնք կազմակերպում էին հայկական սփյուռքի ներկայացուցիչները Փարիզում և Լոս Անջելեսում, արևմտյան ժողովրդավարության առաջնորդները չփորձեցին նույնիսկ կոկորդիլոսի արցունքներ թափել Հայաստանի համար, որին ընդամենը երկու տարի առաջ միասնաբար գովերգում էին որպես ժողովրդավարության լուսատուի:

Կովկասն այն տարածաշրջանն է, որտեղ համընկնում են Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցության ոլորտները, բայց մինչև վերջերս Հայաստանը և նրա դաշնակիցները շատ ակտիվ  առաջ էին տանում բարեկամական քաղաքական ուժերը և ոչ միայն այն պատճառով, որպեսզի ապահովեն այն էներգետիկ միջանցքի անվտանգությունը, որով անցնում էին  ավելի արևելք ընկած երկրում արդյունահանվող նավթն ու գազը: Բայց այժմ Պուտինը և Էրդողանը հերթական անգամ ցույց տվեցին, որ երբ բանը հասնում է ուժի քաղաքականությանը, ոչ թե քաղաքական ժեստերին, խաղի տերերը հանդիսանում են հենց իրենք:

Լիբիայից մինչև Սիրիա, իսկ հիմա արդեն Կովկասում Մոսկվան և Անկարան ակնհայտորեն աջակցում էին հակամարտող կողմերին, որպեսզի վերջիվերջո վերացնեն կոնֆլիկտը, այնուհետև բաժանեն իրար մեջ ավարը, քանի դեռ Արևմուտքը փորձում է հասկանալ, թե ինչն այնպես չեղավ:

Այն դեպքում, երբ Ռուսաստանին հազիվ թե հնարավոր լինի տնտեսական գերտերություն համարել, թեպետ մինչև հիմա մնում է ահեղ ռազմական տերություն, Էրդողանի Թուրքիան ցույց տվեց, որ թույլ զարգացած տնտեսությունը՝ արժույթի արժեզրկումով, միևնույն է, կարող է պարտադրել իր ազդեցությունը, եթե կամք ու զենք ունի:

Արևմուտքը կարծում էր, որ լինելով Աթենքի ժառանգորդը, մեր «բաց հասարակության» տնտեսա-քաղաքական մոդելն ավելի մեծ գրավչություն կունենա, քան բիրտ ռազմական ուժը: Մի՞թե ժամանակը չէ հիշել, որ Աթենքը պարտություն կրեց աղքատ  Սպարտայից:

Այսօր Արևմուտքին, որի գերազանցությունը պահպանվել է երկար տասնամյակներ, ձեռնոց են նետում ժամանակակից Սպարտաները՝ զինված անօդաչուներով կամ Ռուսաստանի դեպքում՝ գերձայնային հրթիռներով, և կարևոր չէ, որ նրանք չեն կարող արժեքավոր խորհուրդներ տալ տնտեսության մասին: Նրանց լռակյաց գործընկեր Չինաստանը համադրում է իր մեջ սպարտայական խստությունը և զանգվածային սպառողական ապրանքների ու բժշկական պարագաների արտադրությունը, որոնցից կախված է Արևմուտքը: Կովկասում այս կոնֆլիկտի անմիջական արդյունքը եղավ այն, որ Թուրքիան այժմ ավելի կոշտ է վերահսկում արևմտյան էներգետիկ երակներից մեկը, որով մատակարարվող նավթի և գազի  զգալի մասը գալիս է Կենտրոնական Ասիայից և Ադրբեջանից ու թափվում իր բոսֆորյան «շշի կոկորդով»: Ռուսաստանը մնում է էներգառեսուրսների միակ այլընտրանքային երթուղին դեպի արևմուտք, քանի որ Բայդենի վարչակարգի օրոք Իրանի մեկուսացման աստիճանը նույնն է, ինչ Թրամփի օրոք:

Թուրքիայի հարևանները՝ Հունաստանը և Կիպրոսը, որոնք Եվրամիության կազմում են, պիտի որ մտածեն, թե կարո՞ղ են արդյոք ավելի մեծ աջակցություն ստանալ, քան Հայաստանը, եթե Էրդողանն իր խաղերի մեջ այժմ էլ որոշի դեմքով շրջվել դեպի արևմուտք: Հեռավոր Կովկասի ոչ մեծ պատերազմի ելքը ոչ երկիմաստ ցույց տվեց Արևմուտքի անկարողությունը: Եվ չարժի մտածել, թե մեղավորն արտաքին խառնաշփոթն էր՝ կապված ամերիկյան ընտրությունների հետ: Արևմուտքի պասիվության արմատները բիրտ ուժի սպառնալիքի դիմաց, որ փչում է նվազ հարուստ, բայց առավել անողոք հակառակորդներից, շատ ավելի խորն են:

Աղբյուրը

Օտարերկրյա ԶԼՄ-ների կարծիքները կարող են և չարտացոլել «Անկախի» խմբագրության դիրքորոշումը, դրանք դրսի հայացքն ու այնտեղ տիրող տրամադրությունները ընթերցողին ներկայացնելու նպատակ ունեն:

Աշխարհում արցախյան պատերազմ The Telegraph Մարկ Օլմոնդ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին