f

Անկախ

Հարգելի՛ իմքայլականներ, դուք ունեք պատմական հնարավորություն մասնակցելու ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի՝ արտահերթ նիստին


Այն, որ վարչապետի հրաժարականի պահանջն օդում կախված է, կարծես ոչ ոք չի կասկածում։ Դրա մասին խոսում են թե՛ ընդդիմադիրները, թե՛ իշխանության համակիրները, թե՛ փորձագետները։

Հիմնական խնդիրը դրա ժամանակային բաղադրիչն է, որը խանգարում է հրաժարականին կողմ, միևնույն ժամանակ, նախկինների վերադարձի ֆոբիաներ ունեցողներին՝ այս պահին աջակցել հրաժարականի գործընթացին։

Կարծում եմ, որ մենք պետք է թոթափենք այդ վախը, քանի որ ամեն ժամը կարող է լինել ճակատագրական։ Հավատացե՛ք, ես ինքս, ինչպես նախկինում, ամեն ինչ անելու եմ, որ նախկիններն ու նրանց գործելաոճը չլինեն ապագա Հայաստանում։

Իշխանության համակիրների վախերին ու Արցախը հանձնելու ընթացքը “կառավարելու” այս հնարավորությանը դեռ կանդրադառնանք։ Հիմա շատ կարևոր է իշխանության մաս կազմող ու հատկապես Ազգային ժողովի պատգամավորների պահվածքը։

Հարգելի՛ պատգամավորներ, պարզ է արդեն, որ արտահերթ ընտրություններն առջևում են ու, ամենայն հավանականությամբ, եթե նույնիսկ Քաղաքացիական պայմանագիրը մասնակցի, ապա մասնակցելու է առանց Նիկոլ Փաշինյանի, ինչը նշանակում է շատ փոքր շանս, որ նրանք կամ հենց դուք նորից հայտնվելու եք խորհրդարանում։

Այսօր մենք ունենք մի քանի օր, որպեսզի կարողանանք արտահերթ նիստերի և այլ գործիքների միջոցով ձևավորել նոր իրավիճակ (նոր վարչապետ կամ նոր կառավարություն և այլ տարբերակներ), որպեսզի կարողանանք բանակցել կապիտուլացիայի այս համաձայնագրում կամ դրա տեխնիկական փուլերում մասնակիորեն ուղղել մեր մեջքը։

Հարգելի՛ իմքայլականներ, դուք ունեք պատմական հնարավորություն մասնակցելու ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի՝ արտահերթ նիստին, եթե կուզեք նաև խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացնելուն զուգահեռ։ Միայն այդ դեպքում դուք պարզ ճակատով կարողանալու եք ապագայում քայլել ձեր քաղաքի փողոցներում։ Հակառակ դեպքում, շատ հնարավոր է, որ հայտնվեք այն զազրելի վիճակում, ինչ ժամանակին արեցին ձեր համակիրները Շարմազանովի և մյուսների հետ։

Խնդրում ու քաջալերում եմ ձեզ՝ մաս չկազմել հայ ժողովրդի վերջին հարյուրամյակի ամենախայտառակ կապիտուլացիային ու դրա իրագործմանը։ Մենք (այդ թվում՝ ես) հավատացել ենք 2018-ի փոփոխություններին և ունենք բարոյական իրավունք՝ փորձելու ճիշտ ուղղու վրա դնել մեր "շեղված” քաղաքական գործընկերներին։

Չեմ ուզում ձեզ տեսնել “թավշա” փլատակներում. դա ցավոտ է լինելու..., անկեղծորեն չեմ ուզում։

Սարհատ Պետրոսյան ՖԲ Գրառում Իմ քայլը համաձայնագիր հրադադարի մասին

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին