TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) գնահատել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Գրում է Gazeta.ru-ն:
«Մենք դրական ենք գնահատում ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման փաստը», - ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:
Նա նաև դրական է գնահատել տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներգրավման որոշումը՝ նշելով, որ Ռուսաստանը «զգալի զսպիչ գործոն է հակամարտող կողմերի կողմից ուժի չկիրառման համար»:
Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին ընդունել նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին: Ռուս խաղաղապահներն արդեն ժամանել են Լեռնային Ղարաբաղ: